close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է հաստատվել

Տարածաշրջան

13 Հունիսի 2019, 11:17
 Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է հաստատվել

Հակամարտող կողմերի համերաշխության հաստատման ռուսական կենտրոնը հայտնում է Իդլիբի շրջանում ամբողջությամբ կրակի դադարեցման համաձայնության մասին: Կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Վիկտոր Կուպշիչինի խոսքերով` համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական կողմի նախաձեռնությամբ` թուրքական կողմի միջնորդությամբ. հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Ըստ ռուս զինվորականների` հունիսի 12-ին` համաձայնությունը ձեռք բերվելուց հետո, գրոհայինների կողմից զգալիորեն նվազել է կրակոցների քանակը: Այսպես` Համերաշխության հաստատման կենտրոնն արձանագրել է ընդամենը 2 կրակոց Համայի շրջանում: Ըստ ձեռք բերված համաձայնության` կառավարական ուժերը պատասխան գործողության չեն դիմել:

Իդլիբը շարունակում է մնալ վերջին սիրիական նահանգը, որը դեռևս կառավարվում է ահաբեկիչների և անօրինական զինված խմբավորումների կողմից: Ռուսական ԳՇ տվյալներով`  «Ջեբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինները վերահսկում են Իդլիբի շրջանի մեծ մասը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica