close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

Քաղաքական

13 Հունիսի 2019, 11:12
 Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինընդգծելովոր Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու` ՀՀ վարչապետի հանձնառությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունըինչպես նաև բնագրի պատճենը:

«Հարգելի պարոն վարչապետ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համարոր ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներինովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ինինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունըՄենք նաեւ կիսում ենք Ձեր գնահատականն առ այնոր պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ եւ վճռականորեն իրականացված համապարփակ եւ հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակներըԱյդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրակոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքերդատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացում եւ մարդու իրավունքների խախտումների շտկումԱյն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմներիմասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանիՎենետիկի հանձնաժողովի եւ GRECO- ի եզրակացություններովՆման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբդրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներումորի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երեւանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր, 

Թորբյորն Յագլանդ»: 

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica