close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ․ «Փաստ»

Տնտեսական

13 Հունիսի 2019, 10:47
 Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ․ «Փաստ»

«Փաստ» է գրում. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թ. մայիսին 2018 թ. նախորդ ամսվա նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ: Այս ցուցանիշին զուգահեռ՝ գնաճ է արձանագրվել սննդամթերքի այնպիսի տեսակների դեպքում, որոնք քաղաքացիների համար առաջին անհրաժեշտության նշանակություն ունեն: Օրինակ՝ մսամթերքի ապրանքախմբում 2,4 տոկոս գնաճ է արձանագրվել, ձվի գինը 2019 թ. մայիսին 2018 թ. մայիսի համեմատ աճել է 27 տոկոսով, կաթնամթերքը՝ 3,5, թռչնամիսը՝ 13,6, կաղամբը՝ 78,6, լոլիկը՝ 18, 4, վարունգը՝ 36,3, գազարը՝ 33,4, սոխը 65, կարտոֆիլը՝ 38,6 տոկոսով: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով առանձնացրեց հատկապես ցուցանիշների արձանագրման մեթոդաբանության հարցը: 

«Ըստ էության, եթե հասարակությունը ասում է, որ սարսափելի գնաճ գոյություն ունի, պարզ չէ՞, որ առաջին հերթին հենց այդ ապրանքները նկատի ունի: Կարող է ընդհանուր սպառման ապրանքների շարքում, այդ թվում՝ սննդամթերքի կտրվածքով, որոշ ապրանքների դեպքում գնանկում լինի, բայց դա մեզ համար, ըստ էության, մեծ նշանակություն չունի՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը»,-ասաց տնտեսագետն ու հավելեց, որ եթե օրինակ բերենք ավոկադոն ու ասենք, որ գինն իջել է, ապա նման մթերքների գնանկումները, մեծ հաշվով, ֆոն չեն ստեղծում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica