close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածաշրջանում ներկայիս լարվածության պատճառն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն է Իրանի ժողովրդի դեմ. Ռոհանի

Տարածաշրջան

13 Հունիսի 2019, 10:32
 Տարածաշրջանում ներկայիս լարվածության պատճառն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն է Իրանի ժողովրդի դեմ. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մերձավոր Արեւելքում ներկայիս լարվածության պատճառ է համարում ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն Իրանի ժողովրդի դեմ: Նա այդ մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 12-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Տարածաշրջանում ներկայիս լարվածության պատճառն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն է Իրանի ժողովրդի դեմ: Եթե այս պատերազմը դադարեցվի, տարածաշրջանում եւ աշխարհում դրական փոփոխությունների ականատեսը կլինենք»,- ասել է նախագահը` հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում պատերազմ չի սկսի, նույնիսկ` ԱՄՆ-ի հետ: Բայց եթե ցանկանում են պատերազմ սկսել Իրանի դեմ, ապա դրան վճռական պատասխան կտանք»:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ռոհանին նշել է, որ դրանք պատմական անցյալ ունեն, եւ այս տարի երկու երկրները նշում են դրանց ձեւավորման 90-ամյակը:

«Այն փաստը, որ Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ, երաշխավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը»,- ընդգծել է Ռոհանին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության հարցեր:  «Մենք շատ ուրախ ենք, որ Ճապոնիան շարունակում է աջակցել Միջուկային համապարփակ համաձայնագրին եւ գիտակցում է համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- ասել է Ռոհանին: 

Նա ճապոնիայի վարչապետին կոչ է արել սկսել Իրանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությունը խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica