close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինի՝ Հայաստան այցի առաջնային քննարկվող հարցը․ «Փաստ»

Հասարակություն

13 Հունիսի 2019, 10:20
 Պուտինի՝ Հայաստան այցի առաջնային քննարկվող հարցը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձ­րանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առա­ջացրել է անհանգստություն, և լայն թափով սկսվել է, մասնավորաբար, մեքենաների ներկրման գործընթաց:

Այս թեմային քա­նիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաև ոլորտի փորձագետների տեսակետները: 

Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքե­րը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատան­քի արդյունք: 

Հասկանալի է նաև, որ սա ժա­մանակավոր բնույթ է կրում, առավել ևս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսա­տուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: 

Չի բացառվում, որ ՌԴ նա­խագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջ­նային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը: Ակն­հայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հա­ջողության հասնել»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica