close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. ռուս փորձագետ․ «168 Ժամ»

Հասարակություն

13 Հունիսի 2019, 10:16
 Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. ռուս փորձագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ ««Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։

«Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն  անցել են։ Նման կերպով է իրեն դրսևորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։

Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, և ինտեգրացիայի մակարդակը,  համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման և գների ձևավորման հարցում»,- ասել է նա»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica