close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում գործող 450 միկրոավտոբուսները 15 տարվա հնություն ունեն

Հասարակություն

12 Հունիսի 2019, 19:50
 Երևանում գործող 450 միկրոավտոբուսները 15 տարվա հնություն ունեն

Երևանում հանրային տրանսպորտն 90 տոկոսով պատկանում է մասնավոր ընկերություններին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ է դրան և պատկերացնում է, որ առաջիկայում այն պետք է լինի համայնքի, պետության կառավարման ներքո: Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հանրային տրանսպորտը 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես այդ սխեմային դեմ եմ: Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը»,- ասաց Մարությանը:

Նա նշեց, որ նաև ունեն պատրաստ ծրագիր, ներկայացրել են կառավարություն, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է  վերջնական քննարկվի ծրագիրն ու ի կատար ածվի: «Այստեղ մեր պատկերացմամբ տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական: Վստահեցնում եմ, որ վերջին չորս տարում «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում և սպասում են նոր տրանսպորտային համակարգին»,- նշեց քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Երևանում գործում է 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը հաջորդ տարի դառնում են 15 տարեկան: Օրենքով արգելվում է, որ դրանք շահագործվեն: Մարությանի կարծիքով` դա խոսում է նրա մասին, որ «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում:

Նա նշեց, որ շատ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ գալիս են և խնդրում, որ այն գիծը, որն իրենք սպասարկում են, վերցնեն, չեն ուզում սպասարկել, քանի որ ձեռնտու չէ: Մարությանը վստահեցրեց, որ եթե համայնքը կառավարի հանրային տրանսպորտը, դա ոչ թե պատիժ, այլ նվեր է լինելու այդ մասնավոր ընկերությունների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica