close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Լասկալա» ակումբի մոտ տեղի ունեցած խմբակային խուլիգանության դեպքով ձերբակալվել է 5 անձ

Իրավունք

12 Հունիսի 2019, 18:58
 «Լասկալա» ակումբի մոտ տեղի ունեցած խմբակային խուլիգանության դեպքով ձերբակալվել է 5 անձ

Դատախազի հանձնարարությամբ՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևանի Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկի մոտ հունիսի 10-ին ժամը 00.20 րոպեի սահմաններում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցած 5 երիտասարդներ: 

«2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 00.20 րոպեի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 5 երիտասարդներ, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ՝ բարձրաձայն գոռալով և քաշքշելով միմյանց: 

Սակայն դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված օրը և ժամին, մի խումբ՝ այդ թվում բերման ենթարկված անձինք, Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Լասկալա» ակումբի դիմացի հատվածում, որպես զենք օգտագործվող առարկաների՝ այդ թվում աթոռի և քարերի գործադրմամբ, տևական ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ ընթացքում կոտրել նույն հատվածում տեղադրված գովազդային վահանակը, հնչեցրել հայհոյանքներ՝ դիտավորությամբ կոպիտ կերպով  խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:

 Վերոգրյալի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հետաքննության մարմնին հանձնարարվել է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

 Փաստի առթիվ 2019 թվականի հունիսի 11-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով հարուցվել է քրեական գործը: Նույն օրը դատախազի հանձնարարությամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով վերոնշալ 5 անձինք ձերբակալվել են:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործը 2019 թվականի հունիսի 12-ին ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

ՀՀ դատախազության կողմից, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, հատուկ հետևողականություն է դրսևորվելու միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրանքաչյուրի արարաքներին իրավական գնահատականներ տալու հարցում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica