close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 400-ի. լուսանկարներ

Աշխարհ

12 Հունիսի 2019, 17:46
 Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 400-ի. լուսանկարներ

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է չթույլատրված երթի 400 մասնակցի. հայտնում է ОВД-Инфо-ն:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 200 մարդ:

Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով:

Հավելենք, որ բերման ենթարկվածների թվում է նաև ռուս ընդդիմադիր  գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա այդ մասին անձամբ է հայտնել սոցցանցում:

Լուսանկարները` ստորև:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica