close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

Իրավունք

12 Հունիսի 2019, 16:08
 Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալներ չկան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica