close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավական փաստաթուղթը պետք է հստակ ամրագրի, որ բանակցություններում Հայաստանը չի կարող փոխարինել Արցախին, այլ պետք է հանդես գա որպես նրա անվտանգության երաշխավոր. Մանոյան

Քաղաքական

12 Հունիսի 2019, 16:07
 Իրավական փաստաթուղթը պետք է հստակ ամրագրի, որ բանակցություններում Հայաստանը չի կարող փոխարինել Արցախին, այլ պետք է հանդես գա որպես նրա անվտանգության երաշխավոր. Մանոյան

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե խոսակցություններ կան, որ Բալասանյանի հարցն  իբր բարձրացրել են ՀՀ իշխանությունները, մինչդեռ նույն ժամանակահատվածում Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է նաև Արթուր Աղաբեկյանը՝ իր դիմումի համաձայն:

«Արցախում սպասվում են նախագահի և ԱԺ ընտրություններ, որոնք, ըստ Արցախի Սահմանադրության, պետք է լինեն միաժամանակ: Այլ հարց է, որ մեր կառույցն Արցախում արտահայտվել է այս մասին, որ մի քիչ շուտ սկսվեց նախընտրական գործընթացը՝ իր հավանական հետևանքներով և զարգացումներով: Բայց պետք է ասել, որ Արցախում նաև  կադրային այլ փոփոխություններ են տեղի ունենում, և չեմ կարծում, որ դրանք էլ անպայման պայմանավորված են պաշտոնական Երևանի պահանջով, հատկապես` երբ որոշ պաշտոնազրկվողներ, կարելի է ասել, այսօր ինչ-որ չափով պաշտոնի բարձրացում են ունենում: Անհրաժեշտ է, որ այս ենթադրությունները, ինչ-որ իմաստով՝ հիմնավոր, շատ առաջ չգնան և ավելի չպառակտեն պաշտոնական Ստեփանակերտի ու պաշտոնական Երևանի հարաբերությունները: Եվ կարծում եմ՝ կարիք չկա, որ մեր վարչապետն ասի՝ «պարի ընկերը», սա խոսելու ոճ չէ. կարող է ճանապարհ փակելուց այդ ձևով խոսենք, բայց Արցախի ղեկավարության մասին այդ ոճով չպետք է խոսել, որ դիմացից նման հակազդեցություն չլինի: Միշտ կարելի է ասել, թե ով սկսեց այս բոլորը, բայց շատ ավելի տեսանելի է ՀՀ վարչապետի պահվածքն այս ուղղությամբ, քան Արցախի այս կամ այն քաղաքական գործչի»,- նշեց Մանոյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամը շոշափեց նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կարևորության հարցը՝ Արցախի անվտանգության ամրապնդման առումով՝ նշելով, որ այդ մասին մի քանի տարի է, ինչ Դաշնակցությունը խոսում է, բայց այս տարի քայլերն այս ուղղությամբ ակտիվացրել են և մոտ մեկ ամիս առաջ Արցախում  այս թեմայով ֆորում էին կազմակերպել:

«Այդ դաշինքը, իրավական փաստաթուղթը պետք է հստակ ամրագրի, որ բանակցություններում Հայաստանը չի կարող փոխարինել Արցախին, այլ պետք է հանդես գա որպես Արցախի անվտանգության երաշխավոր: Մենք հույս ունենք, որ, ի վերջո, կկարողանանք ստեղծել նպաստավոր մթնոլորտ, որ պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը նման փաստաթուղթ ստորագրեն»,- ընդգծեց Մանոյանը:

 Yerkir.am -ի հարցին` Վիտալի Բալասանյանը վերջերս հայտարարեց մի նախաձեռնության ստեղծման մասին, խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդման մասին, արդյո՞ք համագործակցության եզրեր հնարավոր են, հնարավո՞ր է ինչ-որ պահի համագործակցեք, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Մեր նախաձեռնությունը շատ հստակ է՝ կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու մասին է խոսվում, խոսքը սկզբունքի մասին չէ, որ` տեսեք եռամիասնություն ենք, այդ ամենը եղել է: Մենք կոնկրետ խոսում ենք փաստաթուղթ ստորագրելու մասին, որին, կարծում եմ, Բալասանյանը համաձայն է, քանի որ տարեսկզբին նա, որպես պաշտոնյա, ասել է, որ կողմ է: Ես չեմ կարծում, որ այդտեղ խոչընդոտ կա: Հիմա նրա նախաձեռնությունը կա, շատ լավ է, բայց կրկնում եմ, որ մերին Բալասանյանը և շատ ուրիշներ մասնակից են եղել»:

Մեր հաջորդ հարցին՝ կապված հայ-ամերիկյան հարաբերությունների վատթարացման վերաբերյալ խոսակցությունների հետ, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ, ընդհակառակը, հայ-ամերիկյան հարաբերություններն ինչ-որ իմաստով բարձրացվել են ռազմավարական մակարդակի: «Վերջին ամիսներին տեղի ունեցող հայ-ամերիկյան բանակցությունները խոսում էին հենց այդ ռազմավարական բնույթի մասին: Այլ հարց է, որ առնվազն մեր կողմից որոշ հստակեցումների կարիք կա: Բայց այդ բոլորը վկայում են ոչ թե հարաբերությունների վատթարացման, այլ բարելավման մասին»,- նշեց նա՝ շեշտելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, որ չվնասեն ՀՀ-ի որևէ այլ հարաբերությունների, բայցև տեղ չթողնեն, որ հայ-ամերիկյան հարաբերություններին միջամտեն և խոչընդոտեն այլ ուժեր, ուստի դրանք պետք է հավասարակշիռ ձևով զարգանան:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica