close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Huawei ընկերությունը պատժամիջոցների պատճառով հետաձգել է նոր նոութբուքի ցուցադրությունը

Աշխարհ

12 Հունիսի 2019, 14:38
 Huawei ընկերությունը պատժամիջոցների պատճառով հետաձգել է նոր նոութբուքի ցուցադրությունը

Չինական Huawei ընկերությունն անհայտ ժամկետով հետաձգել է Matebook  նոութբուքի նոր վարկածի ցուցադրությունը. հայտնում է РИА Новости-ն:

Նոր մոդելը պետք է ներկայացվեր այս շաբաթ` Շանհայում CES Asia ցուցահանդեսի ժամանակ, սակայն պատժամիջոցների պատճառով ցուցադրությունը հետաձգվել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Huawei-ն ընդգրկվել է ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում: Դա արգելքներ է ստեղծում ընկերության կողմից ամերիկյան ընկերություններից բաղադրիչներ գնելու համար: Ընկերության համար նաև ավելի բարդ կլինի իր ապրանքը վաճառել ԱՄՆ-ում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica