close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հորդորում եմ ինքնաբացարկ հայտնել. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին

Իրավունք

12 Հունիսի 2019, 13:53
 Հորդորում եմ ինքնաբացարկ հայտնել. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով` գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, միանալով պաշտպանների՝ գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, նշեց, որ գործով կան կասկածներ, և չափազանց կարևոր է, որ դրանք փարատելու համար դատավորն ինքնաբացարկ հայտնի։ Ռոբերտ Քոչարյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունու կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը, հորդորեց դատավոր Արմեն Դանիելյանին` նույնպես ինքնաբացարկ հայտնել։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝  դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու են հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։ Քոչարյանի պաշտպանները կասկածներ ունեն, որ համակարգչային մակագրման ընթացքում միջամտություն է տեղի ունեցել։

«Ներկայացված բողոքը ցույց է տալիս, որ կան կասկածներ։ Մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում ձեր դատարանի նախագահը ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով այն, որ կողմը լուրջ կասկածներ ուներ, հատկապես` երբ գործը հանրային հնչեղություն ունի։ Ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք  չափազանց կարևոր է փարատելը, դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի։ Ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել,  հավաքել ու ներկայացրել է։ Նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ, և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել»,- նշեց Քոչարյանը՝  հորդորելով  դատավորին` ինքնաբացարկ հայտնել։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և այդ հանգամանքը պետք է տուժող կողմի համար մտահոգություն առաջացնի։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով միջնորդությանը, նշեց՝ գործերի բաշխման գործընթացին միջամտելը հանցագործություն է: «Մեր գործընկերները դրա վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անպայման պետք է հայտնեն: Վստահ եմ՝ չեն վարանի, կհայտնեն, բայց ուղղակի կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, սրանով անլրջացնում ենք գործընթացը»,- ասաց նա:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica