close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները. Իրանի ԱԳՆ խոսնակ

Տարածաշրջան

12 Հունիսի 2019, 13:03
 Միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները. Իրանի ԱԳՆ խոսնակ

Եթե Եվրոպայի մեր բարեկամներին շատ է հուզում Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման հարցը, անհրաժեշտ է, որ բոլոր կողմերից պահանջեն իրագործել այն, բացի այդ` նրանք բոլորից շատ պետք է հավատարիմ լինեն ստանձնած պարտավորություններին. ըստ ԻՌՆԱ-ի ` հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը, արձագանքելով Գերմանիայի ԱԳ նախարարի Ստոկհոլմում արված հայտարարությանը, ասել է. «Համաձայն ենք Միջուկային գործարքի պահպանման կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարարի ձեւակերպումներին, սակայն այդքան էլ չենք կարողանում ըմբռնել նրա՝ բազմակողմ համաձայնագրում Իրանի կողմից միակողմանի պարտավորությունների կատարման վերաբերյալ շեշտադրումը: Եթե այս համաձայնագիրը բազմակողմանի է, ապա բոլոր կողմերը հավասարապես պետք է կատարեն իրենց հանձնառությունները: Հակառակ դեպքում պետք է հասկանան, որ Իրանը կարող է պայմանագրի նախատեսած մեխանիզմների շրջանակում վերանայել իր գործողություններն ու հանձնառությունները»:

Մուսավին նրանց, ովքեր մտահոգություն են հայտնում Միջուկային համաձայնագրի հետ կապված` Իրանի վերջին որոշումների կապակցությամբ, խորհուրդ է տվել կրկին ուսումնասիրել համաձայնագրի 36-րդ հոդվածը եւ իրավագիտության հիմունքները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica