close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+20°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք մեծ ցանկություն ենք ունեցել ԲԴԽ թեկնածու առաջադրելու. Էդմոն Մարուքյան

Հասարակություն

12 Հունիսի 2019, 12:27
 Մենք մեծ ցանկություն ենք ունեցել ԲԴԽ թեկնածու առաջադրելու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրենց քաղաքական ուժի կողմից ԲԴԽ անդամի առաջադրման վերաբերյալ:

Նա մասնավորապես նշել է`

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար Լուսավոր Հայաստան խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։

Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու, և անգամ զրուցել մի շարք հայտնի իրավագետների հետ։ Սակայն բոլորն էլ խուսափել են առաջադրումից՝ հաշվի առնելով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հետ կապված Ազգային Ժողովի մեծամասնության կողմից անցկացված հավատաքննության թեստերը։

Հասկանալով, որ ընդդիմության կողմից ներկայացվող թեկնածուն հնարավորություն չունի ընտրվելու առանց քաղաքական մեծամասնության կամքի, նրանք բոլորը հրաժարվել են։

Եթե այդ նույն քաղաքական մեծամասնության առաջնորդները հայտարարեն, որ պատրաստ են արհեստական պատճառաբանություններով չխոչընդոտել և չդարձնել ընդդիմության թեկնածու առաջադրելը պատրանքային, մենք կառաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թափուր տեղի համար թեկնածու»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica