close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մաթիլդ Մանուկյանի գերեզմանը կարող է բացվել

Տարածաշրջան

12 Հունիսի 2019, 11:35
 Մաթիլդ Մանուկյանի գերեզմանը կարող է բացվել

Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի` Շիշլիի հայկական գերեզմանատանը գտնվող գերեզմանը կարող է բացվել:

Նրա մահից հետո ահռելի կարողություն ստացած միակ ժառանգին` Քերոփե Չիլինգիրին վերաբերող պաշտոնական փաստաթղթերում կեղծ տվյալների առկայության հետ կապված հետաքննություն է սկսվել. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:

Հաքան Բաղչիվանը, որը նույնպես պնդում է, որ Մանուկյանի ժառանգն է, իր բողոքի մեջ նշում է, որ «Քերոփե Չիլինգիրն իր տվյալներում խարդախություն է արել և  իրեն ներկայացրել որպես Մանուկյանի միակ ժառանգ»: Նա ԴՆԹ թեստ հանձնելու համար պահանջել է բացել Մանուկյանի գերեզմանը:

Ըստ Akşam թերթի լրագրող Նեսլիհան Քեսքինի` Մանուկյանի ահռելի ժառանգությանը տեր դառնալու համար դիմել է 36 մարդ և պահանջել կիսել հասարակաց տների շահույթները, 220 տաքսի, 486 անշարժ գույք, բանկային հաշիվներ, բաժնետոմսեր և մի շարք այլ գույքեր:

Դատական այս գործընթացի ընթացքում դատարանը կալանք է դրել Մանուկյանի ամբողջ ունեցվածքի վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica