close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է նորից «տեսակավորվում» հասարակությունը, կամ պարտությունից չքաղված դասեր. «Փաստ»

Հասարակություն

12 Հունիսի 2019, 10:30
 Ինչո՞ւ է նորից «տեսակավորվում» հասարակությունը, կամ պարտությունից չքաղված դասեր. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անցել է մի քանի օր, ու թերևս կարող ենք ավելի սթափ գնահատել կատարվածը, տեղի ունեցածը վերլուծել ավելի գլոբալ համատեքստում, մանավանդ՝ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի իշխանությունն առաջին հերթին:

Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նույնիսկ անթույլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետևություններ անել տեղական ընտրության համատեքստում, այն էլ՝ մի քաղաքի կտրվածքով։ Մյուս կողմից՝ Աբովյանի ընտրություններին «պատմականություն» հաղորդել է հենց իշխանությունը, որն առնվազն մարզային իշխանությունների և տեղի ՔՊ-ականների շուրթերով պատրաստվում էր «հեղափոխություն» իրականացնել քաղաքում՝ գործընթացի հաղթական ակորդը վերապահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այլ խոսքով՝ հեղափոխության թիմը մունիցիպալ ընտրության նշաձողը բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որից հետո էլեկտորալ արդյունքները ենթակա են քաղաքական վերլուծության ու որոշակի հետևությունների։

Աբովյանի ընտրություններն ապացուցեցին, որ այլևս ակտուալ չէ ընտրական գործընթացը «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», «սևերի» ու «սպիտակների» պրիզմայով ներկայացնելը։ Բանական մարդկանց համար սա ակնհայտ ճշմարտություն էր արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքերում, այլ խոսքով՝ ֆորմալիզացվեց հեղափոխության հաղթանակը ու վերացվեցին ռևանշիզմի բոլոր ռիսկերը։ Խորհրդարանական այսօրվա խճանկարը հենց հեղափոխության հաստատած ստատուս-քվոն է, ու եթե Աբովյանում մրցում են խորհրդարանական առաջին ուժի թեկնածուն ու երկրորդ ուժի աջակցությունը վայելող թեկնածուն, նույնիսկ հակաքաղաքագիտական է «հակահեղափոխության» դեմ պայքարելու թեզը։ Դրանով, ըստ էության, կասկածի տակ է դրվում հեղափոխության հաղթանակը, նաև՝ խորհրդարանի քաղաքական լեգիտիմությունը։ 

Սա ակնհայտ ճշմարտություն է, ու իշխանության թիմն Աբովյանում պարտվեց ոչ միայն այն պատճառով, որ գործող քաղաքապետը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչն իհարկե կարևոր է, այլ նաև սխալ մեթոդաբանության հետևանքով, այն բանի պատճառով, որ վարչապետից սկսած, վերջացրած մարզպետով, տակավին չկա այն գիտակցությունը, որ իրենք այլևս իշխանություն են, ոչ թե հրապարակում հեղափոխություն իրականացնող հարթակ։ Այլ խոսքով՝ Աբովյանի ընտրությունները «սևերի» ու «սպիտակների» թեզի պարտության մասին էր»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica