close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից. ՀՀ-ում անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել. «Ժողովուրդ»

Հասարակություն

12 Հունիսի 2019, 10:27
 Կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից. ՀՀ-ում անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել, պաշտոնական տվյալներով՝ այն առաջին եռամսյակում կազմել է 3.4 տոկոս: Բացի այդ, այս տարվա 4 ամիսներին պակասել են մսամթերքի արտադրության ծավալ­ները: 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճա­կագրական կոմիտեից պարզեց, որ տա­վարի մսի արտադրության ծավալները նվազել են 4.9, խոզի մսինը՝ 17.8, իսկ ոչխարինը՝ 10.9 տոկոսով: 

Գյուղացիների խոսքերով՝ անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել անցած տարի մորթել իրենց անասուննե­րը: Բայց, մյուս կողմից, գումար չունենա­լու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությու­նում և անասնագլխաքանակն է նվազել, և մսամթերքը: Եվ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շու­կայում վաճառվում է բելառուսական ծա­գում ունեցող մսամթերք: Այսպիսով՝ կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica