close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական որևէ ենթատեքստ չեմ տեսնում. Դավիթ Բաբայան

Արցախ

11 Հունիսի 2019, 17:46
 Քաղաքական որևէ ենթատեքստ չեմ տեսնում. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Վիտալի Բալասանյանի հրաժարականը որևէ կապ ունի հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հետ:  Yerkir.am-ի հետ զրույցում նա մեկնաբանեց` կատարվող փոփոխությունները ոչ թե կադրային ջարդի հետևանք են, այլ պարզապես փոփոխություն, ռոտացիա:

«Անձնավորություններ, որոնք ունեն վաստակ ազգային ազատագրական պայքարում, պատերազմում, հաղթանակների ժամանակ, մնացել են տարբեր կառույցներում ու ղեկավար դիրքերում: Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին` Վիտալի Բալասանյանին, ապա նա ակտիվորեն զբաղվելու է քաղաքական գործունեությամբ: Դա է պատճատը, որ նա հրաժարական է տվել»,- ասաց Բաբայանը:

Yerkir.am-ի ճշտող հարցին` Վիտալի Բալասանյանին պետական ապարատում այլևս չե՞նք տեսնի, նա արձագանքեց. «Հաշվի առնելով, որ փոփոխություններ են լինելու, Արցախում ընտրություններ են լինելու, դժվար է ասել` ինչ կլինի 2020-ին»:

Մանրամասնեցինք` խոսքն ավելի մոտ ժամկետների մասին է: Բաբայանն ի պատասխան հավելեց, որ նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնացել` մարտին են անցկացվելու:

Հարցին` Արթուր Աղաբեկյանի և Վիտալի Բալասանյանի հրաժարականներն արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չունեն, բացասական պատասխան տվեց. «Քաղաքական որևէ ենթատեքստ չեմ տեսնում: Ի՞նչ քաղաքական ենթատեքստ պետք է լինի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica