close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով նիստը կկայանա վաղը

Իրավունք

11 Հունիսի 2019, 17:38
 «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով նիստը կկայանա վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում` անձեռնմխելի: Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

 Այս գործով դատական առաջին նիստը կկայանա վաղը՝ 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica