close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրվել է Իրաքի Քուրդիստանի նոր վարչապետը

Տարածաշրջան

11 Հունիսի 2019, 17:29
 Ընտրվել է Իրաքի Քուրդիստանի նոր վարչապետը

Իրաքյան Քուրդիստանում 2018 թ. նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո  վերջապես ձևավորվում է  նոր կառավարությունը: Նոր նախագահ Նեչիրվան Բարզանիի` երեկ  տեղի ունեցած երդման արարողությունից հետո այսօր խորհրդարանը ձայների մեծամասնությամբ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Մեսրուր Բարզանիին ընտրել է նոր վարչապետ:

Սպասվում է քվեարկության մասնակցած 97 պատգամավորից 87-ի քվեն ստացած Բարզանիի կողմից նոր կառավարության կազմումը, որի պետք է տեղի ունենա 30 օրվա ընթացքում. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:

Նշենք, որ Մեսրուր Բարզանին Քուրդիստանի նախկին նախագահ Մեսուդ Բարզանիի որդին է և ներկայիս նախագահ Նեչիրվան Բարզանիի զարմիկը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica