close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+10°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում համերգով հանդես կգա շեփորահար Ռոնալդ Բեյքերը՝ ՀՀ պետական ջազ նվագախմբի հետ համատեղ

Մշակույթ

11 Հունիսի 2019, 15:58
 ՀՀ-ում համերգով հանդես կգա շեփորահար Ռոնալդ Բեյքերը՝ ՀՀ պետական ջազ նվագախմբի հետ համատեղ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին՝ 20:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ):

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.ին: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետ բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում, և կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝  Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ, 13 տարուց ավելի ծավալում  մանկավարժական գործունեություն: 

Հավելենք, որ  հուլիսի 11-ի համերգը լինելու է  Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica