close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական կողմը հետևում է Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, դրանք վտանգ չեն ներկայացնում. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ

Քաղաքական

11 Հունիսի 2019, 15:16
 Ռուսական կողմը հետևում է Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, դրանք վտանգ չեն ներկայացնում. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ

Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում. լրագրողների և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը:

«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են հայտարարված նպատակներին և խնդիրներին համապատասխան: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անսասան եղբայրություն – 2019» համատեղ մարտավարական զորավարժություններն են անցկացնում: 

Անդրադառնալով Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերություններին` ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ առկա պատժամիջոցները ԵԱՏՄ-ի և այդ երկրի միջև հարաբերությունների խորացման խոչընդոտ չեն: «Իրենց բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող, և մշտապես հեռանկարներ կան: Այս տեսանկյունից ազատ առևտրի գոտին կարող է իրական հնարավորություններ ստեղծել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների խորացման համար»,- ասաց նա:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica