close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աբովյանում ոչ թե հաղթեց ժողովրդավարությունը, այլ պարտվեց «Իմ քայլի» սոցիալական դոկտրինը

Բլոգեր

10 Հունիսի 2019, 14:33
 Աբովյանում ոչ թե հաղթեց ժողովրդավարությունը, այլ պարտվեց «Իմ քայլի» սոցիալական դոկտրինը

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին եւ «Իմ քայլը»-ի պարտությանը. 

«Այո, Նիկոլ Փաշինյանի սոցիալական դոկտրինը ավելի հակամարդկային ու հակաժողովրդական է, քան Գագիկ Ծառուկյանինը. Փաշինյանը ասում է՝ աղքատությունը ձեր ուղեղներում է գնացեք հանեք, ապրեք, ու պետական ծառայողին նվաստացնեով աշխատանքից հեռացնում է, հարկերը համահարթեցնում ի շահ հարուստների, ու սոված մարդկանց «կերարկում» բախտի դարի ու մտքի դարի մասին մեծ֊մեծ դատարկաբանություններ բրդելով։ Ժողովուրդը տեսնում է, որ Նիկոլի ու Ալենի համար լավ էլ բախտի դար է, իսկ իրենք փողոց փակեցին, վերջը կոտրած տաշտակից էլ են զրկվելու։ Մի խոսքով, Իմ քայլը չքավորների առաջ պետության էն չնչին պատասխանտվությունն էլ լրիվ զրոյացնում է։ 

Փոխարենը, Ծառուկյանի բարեգործությունների սիստեմը, (ամենաերևացողը՝ ուսանողների համար անվճար տրանսպորտը և այլն), բնականաբար նախընտրելի է բնակչության համար։

Հեղափոխությունը ինչի՞ համար էր, որ «Աբովյանում հաղթի ժողովրդավարությո՞ւնը», ինչպես վարչապետն է ասում, թե՞ որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Դրամաշնորհով բարեկեցիկ ապրող թոթոլ քաղ. ակտիվիստի համար «որ հաղթի ժողովրդավարությունը», իսկ հայացքը դուրս, երեխայի սնունդ ու հագուստ հայթայթող աշխատավորի, գյուղացու կամ գործազուրկի համար, որ իր վիճակը բարելավվի։ Այս մարդիկ են երկիրը, բայց քանի որ նրանք ձայնազուրկ են, մշտապես աղմկելու ու հասարակական կարծիքի ֆոն են ստեղծելու բուրժույ քաղ ակտիվիստների մի փոքրիկ խումբը իրենց տափակ տեքստերով ու «ժողովրդավարական հաղթանակով»։ 

Էն որ Աբովյանում դեռ «Իմ քայլը» մի 8 հազար ձայն է հավաքել, պիտի երջանկությունից տրտինգ տան, մի տարի հետո դա էլ չեն ունենալու։
Մարդիկ Սովետը կարոտում են, ոչ թե նրա համար որ Սովետում ժողովրդավարություն կար, ինչպես գիտեք Սովետում էլ էր ընտրություններ լինում, բայց լրիվ ֆոմալ, ընտրության վերջում նախագահը թիվ էր գրում՝ 95 տոկոսով հաղթեց թեկնածուն, ու վերջ։ Չէ, որովհետև այն տարիները անվանում են «լավ տարիներ», այսնքին մարդիկ նորմալ էին ապում։

Ահա, քանի այս հարցի՝ թե ինչու եղավ հեղափոխությունը, իր պատասխանն է բրդելու հայ քաղաքացիական հասարակությունը, ճգնաժամերը շարունակվելու են, իսկ երբ հեղափոխականների ձեռից իշխանությունը առնեն, սկսելու են հայհոյել ժողովրդին թե «ստրուկ են, մեր գինը տենց էլ չհասկացան»»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica