close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը գերազանցել է բոլոր սպասելիքները. Conifa-ի նախագահ

Արցախ

9 Հունիսի 2019, 18:10
 Արցախը գերազանցել է բոլոր սպասելիքները. Conifa-ի նախագահ

Արցախը գերազանցել է բոլոր թիմերի և կազմակերպիչների սպասելիքները: Այս մասին այսօր Conifa Artsakh-ի մեդիա կենտրոնում լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ ասել է Conifa-ի համահիմնադիր և նախագահ Պեր-Անդերս Բլինդը, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

 Նա նշել է, որ ինքը միշտ էլ ներկա է եղել տարբեր երկրներում կազմակերպված Conifa ֆուտբոլային առաջնության բոլոր խաղերին և Արցախում կայացածն ամենալավ կազմակերպվածներից մեկն էր:

«Այս առաջնությանը ձեռք բերած կազմակերպչական փորձը կօգնի մեզ հետագայում ավելի լավ խաղեր կազմակերպելու համար: Իսկապես, շատ հետաքրքիր ու ֆանտաստիկ առաջնություն էր կազմակերպված: Այսպիսի կազմակերպվածության բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ ու հիանալի մարդիկ, որի ականատեսը եղանք Արցախում: Մեզ համար կարևոր էին զգացումնքներով առատ ու խանդավառությամբ լի ժողովրդի երկրպագությունն ու ակտիվ ներկայությունը խաղերին: Ես վստահ եմ, որ աշխարհի խաղերը մի օր էլ կկազմակերպվեն Արցախում:

Կաշխատենք աշխարհի տարբեր երկրներից շատ մարդիկ բերել Արցախ: Այն երկրների հավաքականները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն եկել այստեղ՝ մասնակցելու առաջնությանը, թող վստահ լինեն, որ մարդիկ այստեղ ապրում են ապահով, սահմաններն անառիկ են և պատրաստ են գրկաբաց ընդունելու աշխարհին: Ընդհանուր առմամբ, բոլոր թիմերն էլ բավականին պատրաստված ու լավ վիճակում էին: Արցախի ֆուտբոլի թիմը ճիշտ ուղու վրա է, բայց առավել բարձր մակարդակով ներկայանալու համար անհրաժեշտ է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր ուժերի ներածին չափ աշխատի՝ ցանկալի արդյունքի ու հաջողությունների հասնելու համար: Որոշակի պատճառներից ելնելով՝ մի քանի հավաքականներ այդքան էլ լավ խաղ չցուցադրեցին:

 Ես միշտ շեշտում եմ,որ եվրոպական ֆուտբոլում հաղթելը շատ ավելի բարդ է, քան աշխարհի ֆուտբոլում: Եզրափակչում հայտնված երկու ուժեղագույն թիմերն էլ արժանի են հաղթանակի»,- մասնավորապես ասել է Պեր-Անդերս Բլինդը:
Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica