close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է կարողանանք շուտ վերականգնվել. Արմեն Գյուլբուդաղյանց

Սպորտ

9 Հունիսի 2019, 10:34
 Պետք է կարողանանք շուտ վերականգնվել. Արմեն Գյուլբուդաղյանց

Հունիսի 8-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան– Լիխտենշտեյն խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը։ 

-Խաղը լավ դասավորվեց մեզ համար։ Արագ գոլ կարողացանք խփել, բարձր պրեսինգով խաղացինք և հենց իրենց տուգանային հրապարակում պատասխան գրոհներ սկսեցինք։ Ցավոք, նորից կոպիտ սխալներ էինք թույլ տալիս: Բարեբախտաբար, մրցակիցն այս անգամ չպատժեց, բայց հաջորդ խաղերին պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի նույն սխալները չկրկնենք։

-Պարոն Գյուլբուդաղյանցայսօր ամբողջությամբ այլ հավաքական տեսանք. ոչ միայն խաղի որակն էր ուրիշ, այլ նաև` տղաների տրամադրվածությունն ու նվիրվածությունը։ Ի՞նչը հաջողվեց փոխել։

-Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո էլ այս տրամադրվածությունը կար թիմում։ Այս շրջափուլի Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպմանն էլ մենք մեծ նվիրվածությամբ խաղացինք, ուղղակի դրանից հետո չկարողացանք վերականգնվել։ Եթե հիշում եք, այդ ժամանակ մենք հենակետայինի դիրքում խնդիրներ ունեինք։ Ճիշտ է, տրամադրվածությունը և ցանկությունը շատ կարևոր են, բայց պետք է նաև կարողանալ շուտ վերականգնվել։

-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Ի՞նչ կասեք Պետրոս Ավետիսյանի խաղի մասին։ Կխնդրենք նաև մեկնաբանեք Էրիկ Վարդանյանի բացակայությունը։

-Էրիկ Վարդանյանը մեկնել է Լեհաստան, քանի որ ոտքի վնասվածք ուներ։ Նա իր ակումբի վերջին հանդիպմանը նույնպես բացակայում էր։ Էրիկ Վարդանյանը մեր տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, և մեծ ապագա ունի։ Պետրոս Ավետիսյանի խաղից էլ գոհ եմ, բայց պետք է նշեմ, որ նա կարող է ավելի լավ խաղալ։

-Այսօր մեր խմբի զուգահեռ խաղում Ֆինլանդիան հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն։ Արդյոք դա նոր հորիզո՞ն է բացում մեր հավաքականի համար։

-Վիճակահանությունից հետո մենք նշել էինք, որ պետք է փորձենք խաղից խաղ տրամադրվել և կենտրոնանալ կոնկրետ այդ խաղի վրա։

-Մեր հավաքականը առաջին կեսում իր պատմության լավագույն խաղերից մեկը ցույց տվեց, սակայն արդեն երկրորդ խաղակեսում պաշտպանությունում պարզունակ խնդիրներ ունեցանք։ Հունաստանի ընտրանու հետ խաղից առաջ դա Ձեզ չի՞ մտահոգում։

-Երկրորդ խաղակեսում էլ պահեր ունեցանք, մրցակցին երկու անգամ դարպասաձողը փրկեց։ Այո, մենք կոպիտ սխալներ թույլ տվեցինք, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դրանք այլևս չլինեն։

-Խնդրում ենք մեկնաբանել Արամ Հայրապետյանի և պաշտպանների խաղը։ Արդյոք Հունաստանի հավաքականի դեմ խաղում այդ դիրքում և պաշտպանությունում փոփոխություններ կլինե՞ն։

-Դեռ երկու օր ժամանակ ունենք, իրավիճակը կքննարկենք, և ըստ դրա արդեն կորոշենք կազմը։ Այս մասին կան նախնական մտքեր մարտավարության մասին, բայց վերջնական որոշումը կայացնելու ենք Հունաստանում։ Մինչև այսօրվա խաղը բոլորս կրկնում էինք, որ Արամ Հայրապետյանը լավագույնն է, և պետք է նշել, որ նա այսօր էլ է փայլել։ Մենք էմոցիոնալ ենք, մեկ խաղով ֆուտբոլիստին դատել պետք չէ։ Մանավանդ որ, վերջին մի քանի խաղում Արամը դաշտում լավագույններից մեկն էր։

-Արդյո՞ք Կամո Հովհաննիսյան-Հովհաննես Համբարձումյան եզրային զույգը այս պահին լավագույնն է։

-Կամո Հովհաննիսյանը իր թիմի վերջին խաղում խաղացել է ձախ պաշտպանի դիրքում և գոլի հեղինակ է դարձել։ Հավատացեք` նրա համար քիչ տարբերություն կա խաղալ աջ, թե ձախ եզրում։ Այո, այսօր մենք ձախ եզրում խնդիրներ ունեցանք, սակայն Կամոն չեզոքացրեց դրանք։ Հովհաննես Համբարձումյանն էլ այսօր շատ լավ խաղաց երկրորդ հարկում։ Նա թույլ չտվեց, որ մրցակիցը արագ հակագրոհներ ստեղծեր։

ամաձայն չե՞քոր մարզչի գործն է, որ մեր ֆուտբոլիստների անհատական առավելությունը դաշտում օգտագործվի։

-Այո, համաձայն եմ։ Մեր խմբի, կրկնում եմ, ընտրական մեր ամբողջ խմբի լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է։ Մենք բարձր որակներով այլ ֆուտբոլիստներ էլ ունենք։ Եթե ունենանք 33 բարձակարգ ֆուտբոլիստ, ապա միանշանակ փորձարկումները շատ քիչ կլինեն, իսկ մեզ մոտ անընդհատ փորձելով պետք է գաս ճիշտ ռոտացիայի, խաղի հուսալիությանը։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica