close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարի հետ

Տնտեսական

8 Հունիսի 2019, 11:45
 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարի հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնեցին, որ  հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար: 

Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր հնարավորությունները:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica