close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+10°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին

Քաղաքական

7 Հունիսի 2019, 21:08
 Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին

 Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկում, որը վերաբերում էր ԼՂ հակամարտությանն, ադրբեջանցի լրագրողն օգտագործեց ադրբեջանական քարոզչության համար արդեն սովորական՝ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք այն մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են, ում պապերն ու պապերի պապերն են այդտեղ ծնվել են ու ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ տարածքն օկուպացնել։ Տարածք, որտեղ այս մարդիկ սերնդեսերունդ, դարերով ապրել են. ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»։

Փաշինյանը շեշտեց, որ ԼՂ հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանը հայտարարել է, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը։ «Եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա, դժբախտաբար, որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»,- հավելեց վարչապետը։

ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստ են արցախա-ադրբեջանական  շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։

«Որպեսզի խուսափենք վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ  ձեռք էին բերվել դեռ 2016 թ-ին Վիեննայում: Խոսքը վերաբերվում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը հակամարտության գոտում»,- հավելեց Փաշինյանը:

Անդրադառնալով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ   Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու թեմային՝ Փաշինյանը հիշեցրեց, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրող երկրպագուներին։

«Պատկերացրեք՝ երկրպագուները հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար: Կարծում եմ՝ դա ամեն ինչի մասին խոսում է»-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց` եղել են դեպքեր, երբ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացին ցանկացել է այցելել Բաքու, սակայն թույլտվություն չի ստացել իշխանությունների կողմից:

«Դա շատ վատ նշան է: Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը պետք է բացառել, որովհետև դրանք լարում են իրավիճակը: Հայաստանում նման խնդիր չկա: Վերջերս ադրբեջանական «Թուրան» գործակալության  լրագրողներից մեկն այցելել է Հայաստան, և, գիտեմ՝ որևէ խնդիր նա չի ունեցել, անվտանգության որևէ հարց նույնիսկ չի էլ բարձրացվել»,- ընդգծեց Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica