close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նյու Յորքում կառուցվող հսկա ֆուտուրիստական երկնաքերը կարող է դառնալ Facebook-ի նոր մասնաշենքը

Խճանկար

7 Հունիսի 2019, 15:03
 Նյու Յորքում կառուցվող հսկա ֆուտուրիստական երկնաքերը կարող է դառնալ Facebook-ի նոր մասնաշենքը

Ամերիկյան Նյու Յորք քաղաքի ամենահայտնի թաղամասերից մեկում` Մանհեթենում, նոր, ֆուտուրիստական ոճով և մոտ 427 մ բարձրությամբ երկնաքեր կկառուցվի, որը, Daily Mail-ի տեղեկացմամբ, հնարավոր է վարձակալվի «Ֆեյսբուք» ընկերության կողմից:

Penn15 անունով ապագա երկնաքերն իր բարձրությամբ կգերազանցի քաղաքի ամենաբարձր կառույցներից մեկին՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգին:

Նշվում է, որ նորակառույց երկնաքերը կունենա  նոր ու ժամանակակից արտաքին տեսք` լի կանաչապատ տարածքներով և հարկերի ամբողջ երկայնքով տեղակայված պատուհաններով:

Պարբերականի հաղորդմամբ`շինությունը, ընդհանուր առմամբ, կունենա 48 հարկ, որոնցից 43-ը վարձակալության կհանձնվեն տարբեր գրասենյակների: Ինչ վերաբերում է մնացյալ հարկերին, ապա դրանք նախատեսված կլինեն ռեստորանների, թատրոնների, խանութների և համաժողովների անցկացման համար:

Ենթադրվում է, որ երկնաքերի մի մասը կվարձակալվի «Ֆեյսբուք» ընկերության կողմից: Թեև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առայժմ տարածքը վարձակալելու վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, սակայն ընկերությունը ապագա երկնաքերին մոտ արդեն մեկ այլ տարածք է վարձակալել:

Երկնաքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունը շինարարության ավարտի հստակ ժամկետներ չի նշել:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica