close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճիշտ չէ կրկնել Գորբաչովի խոսքերը.Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի՝ սեւազգեստավորների հայտարարության մասին. News.am

Քաղաքական

6 Հունիսի 2019, 21:57
 Ճիշտ չէ կրկնել Գորբաչովի խոսքերը.Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի՝ սեւազգեստավորների հայտարարության մասին. News.am

Իհարկե ողջունում ենք, որ վերջիվերջո սկսեցին խոսել ոչ միայն վերջին 20 տարվա մասին, այլ նաեւ 25-30 տարվա մասին, որովհետեւ արատավոր երեւույթները Հայաստանում 20 տարի առաջ չէր, որ սկսվեցին, այլ շատ ավելի շուտ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ուժեր կան, որոնք այսօր ազգային արժեքների անվան տակ մարդ են ծեծում, մինչդեռ 25-30 տարի երկիր են թալանել ու չեն հիշել ազգային արժեքների մասին։

«Սեփականաշնորհման անվան տակ թալանը սկսվեց շատ ավելի շուտ, օլիգարխներ առաջացան շատ ավելի շուտ, ընտրություններ կեղծվեցին, կուսակցություններ փակվեցին, լրատվամիջոցներ փակվեցին, քաղաքական սպանություններ եղան շատ ավելի շուտ»,–նշեց նա։

Արթուր խաչատրյանը շեշտեց՝ պետք է բացահայտել, թե ով է 25-30 տարի բանակը թալանել. «Միեւնույն ժամանակ տարակուսանք ենք հայտնում, թե որ քաղաքական ուժն է, որ 25-30 տարի եղել է իշխանություն եւ բանակ է թալանել, ոստիկանություն է թալանել, կոչ ենք անում անհապաղ բացահայտել այդ մարդկանց եւ այդ ուժերին, ովքեր թալանել են։ Կարծում եմ՝ այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» ստանձնելով երկրի քաղաքական պատասխանատվությունը պարտավոր է այդ բոլոր թալանչիներին բացահայտել՝ անկախ նրանից այդ ուժերը խոսել են ազգային գաղափարախոսությունից, թե ասել են ազգային գաղափարախոսությունը կեղծ փիլիսոփայական կատեգորիա է»։

Հարցին՝ ՀՅԴ–ն մտավախություն չունի՞, քանի որ ժամանակին իշխանության մաս է եղել, նա շեշտեց. «Կոալիցիա կազմելն ու բանակ թալանելը տարբեր բաներ են։ ՀՅԴ–ն երբեք բանակի համար պատասխանատու չի եղել, ընդհակառակը՝ իր բոլոր կարողությունները միշտ ուղղել է բանակը հզորացնելուն։ Հազարավոր ՀՅԴ–ականներ են Ղարաբաղում սահմանին պայքարել՝ սկսած 1990-91թվականներին, երբ բոլորը վախենում էին, մինչեւ ապրիլյան պատերազմ, հանգանականություններ են եղել, վերջերս Կանադայում 150 հազար  դոլարի հանգանակություն է արվել եւ ուղարկվել բանակին։ Եթե մարդ է եղել, որ թալանել է, իշխանության պարտականություն  է բացահայտել, իրավական գնահատական տալ եւ պատժել։ մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտվի»։

ՀՅԴ ԳՄ անդամի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու հայտարարություն է արել, երբ նշել է, որ ՀԱԿ անդամին ծեծոլը հնարավոր է կհրահանգ է եղել. «Կուսակցական հրահանգները  տալիս է ՀՅԴ Գերագույն մարմինը, բնականաբար ԳՄ–ն հրահանգ չի տվել, ուստի կազմակերպվածության մեջ մեղադրելը պատասխանատու հայտարարություն է։ Բայց միեւնույն ժամանակ պետք է անրադառնալ ոչ միայն հետեւանքին, այլ այդ բռնությունը ծնող պատճառներին։ 1 տարի է Հայաստանում ատելության խոսք է քարոզվում։ Ատելության խոսքը որ եղել է սոցցանցերում, հրապարակներում բարձրագույն իշխանության կրողների կողմից, այդ ամենը ինչ–որ մի տեղ պետք է պոռթկար։ Չի կարելի եղբարը եղբոր դեմ հրահրել, ընկերոջն ընկերոջ դեմ, տարանջատել հեղափոխականի ու հակահեղափոխականի, սեւորի ու սպիտակների, հիմա էլ սեւ հագնողների։ Հասարակության համերաշխությունը հիմա վտանգի տակ է»։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը մատնանշել է սեւազգեստ խմբերի, որոնք փորձում են բռնություն քարոզել եւ ապակայունացնել իրավիճակը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Եթե կան սեւազգեստ խմբեր, որոնք հավաքվում են երկրում ապակայունացում մտցնելու համար, պետք է բռնել, դատել ու ցույց տալ, որ ահավասիկ՝ սրանք սեւազգեստ մարդիկ էին։ Եթե Արցախում կան դավադիրներ, պետք է բռնել ու դատել, եթե կան սեւազգեստ դավադիրներ, պետք է բռնել ու դատել, ոչ թե դրա մասին հայտարարել»։

ՀՅԴ ԳՄ անդամը նաեւ հիշեց՝ սեւազգեստների մաիսն խոսում էր Գորբաչովը.  «Սեւազգեստ մարդկանց մասին 1988 թվականին Գարբաչովն էր ասում, երբ մարդիկ Լենինականում երկրաշարժի ավերակների մեջ հարցրեցին Ղարաբաղի մասին, զայրացավ, ասաց այսպիսի ողբերգությունն է, ասաց՝ «с одной стороны белорубашечники, с другой стороны чернорубашечники»։ Կարծում եմ՝ 30 տարի առաջ Գորբաչովի ասած բառերը հիմա օգտագործելը ճիշտ չի»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica