close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ConiFA-ի կազմակերպման նպատակն է նաև Արցախը ավելի ընկալելի դարձնել բոլորին. Արցախի պետական նախարար

Արցախ

5 Հունիսի 2019, 20:10
 ConiFA-ի կազմակերպման նպատակն է նաև Արցախը ավելի ընկալելի դարձնել բոլորին. Արցախի պետական նախարար

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) եվրոպայի առաջնության մշակութային միջոցառումների շրջանակներում այսօր մասնակցել եմ Շուշիում կազմակերպված հյուրասիրությանը, որն ուղեկցել է ազգային երգ ու պարով: Շատ հաճելի շփումներ եղան աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ:

Իմ խոսքում, մասնավորապես նշել եմ, որ այսօրինակ խոշոր մարզական միջոցառման կազմակերպման նպատակն է նաև Արցախը ավելի ընկալելի դարձնել բոլորին: Եվ պատահական չէ, որ առաջնության համար ընտրել են «Բաց դռներ, ամուր դարպասներ» կարգախոսը:

Օրվա ընթացքում կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ պատասխանել ենք նաև օտարեկրյա մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք հատկապես վերաբերվում էին առաջնությանը կազմակերպչական գործերին: Ուրախ եմ արձանագրել, որ կազմակերպչական մակարդակից նրանք ընդհանուր առմամբ շատ գոհ էին»,-գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica