close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Տնտեսական

5 Հունիսի 2019, 16:43
 ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնեցին, որ արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, ինչպես նաև ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները՝ հանգեցնելով մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը և խոչընդոտելով հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։

Ուստի, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվեց` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվել է: 

Համաձայն հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ սահմանված լրացուցիչ պահանջների կատարման մոնիթորինգի կարգի, հանձնաժողովը իրականացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի 1-ին եռամսյակում կայացած  «Լոտ1- Տաշիր քաղաքի Երևանյան և հարակից փողոցների բաշխիչ ցանցերի վերակառուցում»  գործարքի մոնիթորինգ:

Արդյունքում պարզվել է, որ մատակարարման պայմանագրով սահմանվել է գնման առարկայի դիմաց վճարումն իրականացնել վեց տարվա ընթացքում, այդ կերպ խախտելով հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի №391Ա որոշմամբ սահմանված հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների 6-րդ կետը՝ սահմանելով վճարման երկար ժամկետ, դրանով իսկ սահմանափակելով մրցակցությունը:

Ուստի լրացուցիչ պահանջների 6-րդ կետի խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվեց։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica