close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

5 Հունիսի 2019, 18:10
 Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է. Իշխան Սաղաթելյան

Երեկվա «Ես եմ ծեծել» ակցիան կուսակցության կողմից կազմակերպված չէր, ինքնաբուխ ակցիա էր, որին մասնակցեցին դաշնակցականներ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ակցիայի մասնակիցների ուղերձը հստակ էր՝  այն  զգոնության կոչ էր իշխանություններին: Երկրում տևական ժամանակ, հետևողականորեն բռնության խոսք և քարոզ է հնչում,  իսկ անպատժելիության և քաղաքական, իրավական գնահատականի բացակայության պայմաններում այն վերածվում է  համապատասխան վարքագծի: Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, անհանդուրժողականության, ագրեսիվ մերժումի վերաբերյալ Դաշնակցության գնահատականները բազմիցս են հնչել,  և արձանագրել ենք, որ այսպիսի իրականության պատասխանատվությունը  իշխանություններինն է: Իշխանությունը պետք է սովորի ընդդիմախոսներին լսել:

Մենք կողմ ենք օրենքի գերակայությանը, դատապարտում ենք բռնությունը  և  գնահատում  Նիկոլ Փաշինյանի՝ բռնությունը դատապարտող այսօրվա հայտարարությունը:  Բայց նաև հստակ արձանագրում ենք, որ բռնության և ատելության կոչեր հնչում են հենց իշխանության և նրանց  հարող շրջանակների կողմից: Եթե անցած մեկ տարվա ընթացքում դրա դեմն առած լինեին, այսօր այս իրավիճակը չէինք ունենա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակին, թե մարդիկ, որոնք ազգային արժեքներից են խոսում, իշխանության մաս կազմելով` թալանել են երկիրը, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Դա անհասցե մեղադրանք է, և ես չեմ պատրաստվում դրան արձագանքել: Դաշնակցությունը երբեք թալանի մասնակից չի եղել: Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին եւ ազգային արժանապատվությանը, ապա ՀՅԴ-ն այն միշտ է պաշտպանել,  շարունակելու է պաշտպանել եւ այդ ուղղությամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա»:

Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica