close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պադանիա-Արևմտյան Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով

Արցախ

4 Հունիսի 2019, 23:05
 Պադանիա-Արևմտյան Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր կայացել է Պադանիա-Արևմտյան Հայաստան ֆուտբոլային խաղը: Այն ավարտվել է 1-1 հաշվով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` առաջին խաղակեսն անցել է 0-0 հաշվով:Այնուհետև երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին հաշիվը բացել է Արևմտյան Հայաստանը: Ապա 68-րդ րոպեին Պադանիայի հավաքականը հավասարեցրել է այն:  Մեզ հետ զրույցում Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Վարդանյանն ասել է, որ գոհ են արդյունքներից:«Ֆուտբոլիստների պատրաստվածությունը կգնահատեի գերազանց: Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը: Ակնկալում ենք, որ եզրափակչում կհաղթենք»,- նշել է Հ. Վարդանյանը:Իսկ Պադանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկոլա Կոլոմբոն ասել է, որ ցանկանում էին հաղթել, սակայն արդյունքում հաշիվը մնաց 1-1: Նրա խոսքով` մրցավարը ավելի խիստ էր նրանց հանդեպ:Պադանիա-Արևմտյան Հայաստան խաղին հետևում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, թիմերի երկրպագուներ:
ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica