close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավարտվեց Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ ֆուտբոլային հանդիպումը

Արցախ

4 Հունիսի 2019, 22:45
 Ավարտվեց Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ ֆուտբոլային հանդիպումը

Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է ոչ ոքի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախքան խաղի մեկնարկը՝ հայրենասիրական երգերով ու պարերով հանդես են եկել Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Ֆուտբոլային հանդիպումը մեկնարկել է Հարավային Օսիայի և Սեկեյի Լանդի հավաքականների պետական օրհներգերի հնչեցմամբ:Խաղի երկրորդ կեսին առաջին գոլը 53-րդ րոպեին խփել է Սեկեյ Լանդի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բոռնո Վեկաշը, իսկ երկրորդ գոլը՝ 71-րդ րոպեին Հարավային Օսիայի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևը: Այնուհետև 82-րդ րոպեին՝ Սեկեյ Լանդի թիմի 17-րդ համարի ներքո խաղացող Բոտոնդ Կովաչը, իսկ 83-րդ րոպեին Հարավային Օսիայի թիմից Բատրազ Գուրցիևը խփեցին մեկական գոլեր՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով:Մեզ հետ զրույցում Հարավային Օսիայի հավաքականի գլխավոր մրցավար Սոսլան Կոչիևն ասել է, որ գոհ է թիմերի ցուցադրած խաղից:

«Բավականին դժվարին պայքար էր ընթանում թիմերի միջև: Խաղը հետաքրքիր էր ու ոգևորիչ: Երկու թիմերն էլ ուժեղ էին և արժանի հաղթանակի:Շնորհակալություն եմ հայտնում առաջնության բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին, կամավորական խմբերին, ինչպես նաև Արցախի ժողովրդին՝ բացառիկ հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար:Կցանկանայի, որ Արցախն այլևս պատերազմ չտեսնի ու այստեղ կայանան միայն նմանատիպ առաջնություններ ու միջոցառումներ»,-մասնավորապես ասել է նա:

Հարավային Օսիայի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևն էլ ասել է, որ ուրախ է Արցախում գտնվելու և նման բարձր մակարդակով կազմակերպված առաջնության մասնակիցը լինելու համար:

Նա նաև նշել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ և թիմերին հավասարապես երկրպագելու բարյացակամությամբ:

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica