close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի հավաքականը կմրցի Աբխազիայի ընտրանու հետ. Արցախում շարունակվում է ConiFA-2019-ը

Արցախ

4 Հունիսի 2019, 17:47
 Արցախի հավաքականը կմրցի Աբխազիայի ընտրանու հետ. Արցախում շարունակվում է ConiFA-2019-ը

Արցախում ընթացող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախի Հանրապետության հավաքականը կմրցի Ա խմբի առաջատար Աբխազիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, ժամը 18:00-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում:

Արցախի ընտրանին առաջին խաղում 3:2 հաշվով հաղթանակի է հասել Սապմիի հավաքականի նկատմամբ: Երկրորդ տուրում 4:1 հաշվով զիջել է Չամերիայի ընտրանուն, և 3 միավորով երկրորդ և երրորդ հորիզոնականը կիսում է վերջինի հետ:

Աբխազիայի թիմն առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն, իսկ երկրորդ խաղում 0:1 հաշվով առավելության է հասել Սամպիի հավաքականի նկատմամբ:

Բ խմբում ընդգրկված Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի հավաքականի հետ: Առաջին խաղում Արևմտյան Հայաստանի թիմը 1:2 հաշվով զիջել է խմբի առաջատար Հարավային Օսիայի թիմին, իսկ երկրորդ խաղում 0:5 հաշվով առավելության է հասել Սեկեի լանդի ընտրանու նկատմամբ:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica