close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳՆ աշխատակիցներն Հայկազյան համալսարանի վկայականներ են ստացել

Արցախ

4 Հունիսի 2019, 17:17
 Արցախի ԱԳՆ աշխատակիցներն Հայկազյան համալսարանի վկայականներ են ստացել

Հունիսի 3-ին Լիբանանի Հայկազյան համալսարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի (ք. Բեյրութ, Լիբանան) միջև ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում կազմակերպված Արցախի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական կորպուսի 2 աշխատակիցների՝ Արմեն Սարգսյանի և Սամվել Սարյանի մասնակցությամբ ուսումնական ծրագրի ավարտին: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը, համալսարանի արվեստի և գիտությունների դեկան Արդա Էկմեկջին, «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Դաքեսեանը։
Միջոցառման ավարտին համալսարանի նախագահ Հայտոսթյանը և դեսպան Աթաբեկյանը Արմեն Սարգսյանին և Սամվել Սարյանին հանձնեցին ավարտական վկայականներ:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica