close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգայինի դերասանները նոր ձևաչափով են «խաղում»

Մշակույթ

4 Հունիսի 2019, 13:02
 Համազգայինի դերասանները նոր ձևաչափով են «խաղում»

Համազգային թատրոնում «իրավիճակ» փոխվելուց հետո անցել է հինգ ամիս: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ու օրերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից տնօրեն ընտրված Արման Նավասարդյանը հանդիսատեսին հոգնել չեն թողնում` նոր ծրագրերի, պրեմիերաների, նաև ձևաչափի ընտրություն և այլն:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամնակ Համազգային թատրոնի նորընտիր տնօրեն Նավասարդյանը ներկայացրեց` բեմադրել են երեք նոր ներկայացում: «Առաջինը «Հաղթանակի գենեզիսն» է,  որը մեր դերակատաների հուշերի հիման վրա է բեմադրվել: Այն պատմություն է` կազմված երեք հերոսների մանկության հուշերից, թե 1990-ականներին ինչ տրամաբանությամբ  էին ընկալում պատերազմներն ու հաղթանակը: Բեմադրել ենք նաև «Ճշմարտություն» կատակերգությունը, որ մինչև օրս լեփ-լեցուն դահլիճներում է ներկայացվում: Հաջորդը «-12» ֆրանսիական ներակայացումն է»,-ասաց նա:

Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ խոսեց այն նոր ձևաչափի մասին, որ գրավել է թե՛ դերասաններին, թե՛ հանդիսատեսին, թե՛ մասնագետներին: Մանրամասնեց` դերասանները նստում են սեղանի շուրջը, վերցում անծանոթ պիեսը` պարտադիր նոր, ու թատերականացված ընթերցանություն կազմակերպում: Ստացվում է ռադիոներկայացումներիի նման մի բան` երաժշտությամբ ու ընթերցանությամբ` առանց գործողության: «Բայց քանի որ այն կարդում են պրոֆեսիոնալ դերասանները, նրանց խաղը, երևակայությունը, միանում են իրար, ու հետաքրքիր բան է ստացվում: Որտեղ հարմար լինի, դա կարող ենք «բեմադրել»: Լավագույնները, որոնք թե՛ դերասանները, թե՛ մասնագետները, թե՛ հանդիսատեսը կհավանեն, ըստ երևույթին, կբեմադրենք: Պետք է նոր ձևերի փնտրտուք լինի, ժամանակակից մարդու սրտին հասնելու ձևերը գտնենք»,- բացատրեց Գրիգորյանը:

Ի հավելումն նշեց, որ նոր ձևաչափով «խաղալու» փորձ ունեցել են, առաջիկայում էլ Լևոն Մինասյանի «Ժառանգորդ»-ն են նույն ձևով խաղալու, ինչպես նաև` Լևոն Շանթի պիեսներից մեկը:

Yerkir.am-ի հարցին, թե Շանթի ստեղծագործությանն ուշադրություն դարձնելը նրա 150-ամյակի՞ն է նվիրված, և արդյո՞ք հաշվի է առնվել նրա` Համազգային մշակութային միության հիմնադիր լինելու փաստը, Գրիգորյանն արձագանքեց. «Լևոն Շանթի «Ճամփուն վրա» անհայտ պիեսն ենք խաղալու, սկզբում կպատմվի Շանթի մասին: Որպես թատերական ինստիտուտում անհայտ պիես` կփորձենք գեղեցիկ, պոետիկ դարձնել ու ներկայացնել»:

 

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica