close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարավային Օսիայի հավաքականը կրկին հաղթել է. հաշիվը՝ 2-1

Արցախ

3 Հունիսի 2019, 23:25
 Հարավային Օսիայի հավաքականը կրկին հաղթել է. հաշիվը՝ 2-1

Ստեփանակերտի մարզադաշտում Հարավային Օսիայի և Պադանիայի հավաքականների միջև անց է կացվել ֆուտբոլային մրցույթ:«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  մինչև    խաղի  մեկնարկը  հնչել  է    մրցող   թիմերի  երկրների   հիմները, որից  հետո  ներկայացվել  է  ֆուտբոլային կազմերը:Խաղի երկրորդ   խաղակեսին  առաջին  գոլը  55-րդ  րոպեին   խփել  է  Հարավային  Օսիայի  հավաքականի  7-րդ  համարի  ներքո   խաղացող  Բատրազ   Գուրցիևը, իսկ   երկրորդ  գոլը՝  80-րդ   րոպեին,  նույն   թիմի  77-րդ   համարի  խաղացող  Իբրահիմ Բազաևը:9-րդ   րոպեին  էլ  Պադանիայի  հավաքականի  7-րդ  համարի   ներքո  խաղացող  Ռավասի Ռիկարդոն  խփել  է  իրենց  թիմի  առաջին  գոլը: Խաղն  ավարտվել  է  2-1  հաշվով  հօգուտ  Հարավային  Օսիայի:

Մեզ  հետ  զրույցում   ConiFA-  2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության  հիմնադիր    քարտուղար  Սաշա Դյուրկոբն  ասել է, որ   ինքը  բավականին  տպավորված  է   ֆուտբոլային  խաղերով: Արցախում  մեծ   թվով  ֆուտբոլի   երկրպագուներ  կան, որոնք  էլ  ոգևորում  են    հավաքականների  մարզիկներին: 
 
«Հինգ  տարի  առաջ  եղել  եմ  Արցախում,  բայց  այն  ժամանակ  այսպիսի  հիանալի  մարզադաշտ  չկար: Այն այժմ համապատասխանում  է  միջազգային  չափանիշներին: Կարծում  եմ՝  խաղերի  մրցավարները շատ  ճիշտ  և  արդար    աշխատանք  են  իրականացնում»,-  նշել  է  Ս. Դյուրկոբը:
Հարավային  Օսիայի  հավաքականի  7-րդ  համարի  ներքո   խաղացող  Բատրազ   Գուրցիևն  էլ  ասել է, որ   հավաքականները    շատ   լավ  են  մարզված:
 
Իրենք մեծ   ջանքեր  են  գործադրել հաղթելու  համար և արդյունքից  գոհ  են:
77-րդ   համարի  խաղացող  Իբրահիմ Բազաևի  խոսքով՝ իրենք   կարողացել են  վաստակել   2  հաղթանակ, որովհետև  նպատակադրված  էին:
 
«Բավականին   հետաքրքիր   ու   բարձր  մակարդակով  է  կազմակերպված   այս  առաջնությունը:
 
Շնորհակալություն ենք  հայտնում  բոլոր  այն  մարդկանց, ովքեր  մեզ  երկրպագում  են»,-ավելացրել  է  Ի. Բազաևը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica