close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում բացվել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Մշակույթ

2 Հունիսի 2019, 17:01
 Երևանում բացվել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Հայ հոգեւոր երգերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը, երեկ,  Կողբացի 42/3 հասցեում գտնվող այն բնակարանը, որտեղ ապրել է երգչուհին, վերածվել է թանգարանի: Ամեն ինչ կահավորվել է ճիշտ այնպես ինչպես նախկինում է եղել, երբ Լուսինե Զաքարյանը ամուսնու` Խորեն Պալյանի հետ բնակվել է այստեղ:

Ցուցադրված են երգչուհու հագուստները, սպասքն ու կահույքը` գրեթե առանց փոփոխության: Տարիներ շարունակ բնակարանը գտնվել է անմխիթար վիճակում, սեփականատերը` Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանն էր և նրա համաձայնությամբ հնարավություն է ընձեռվել բնակարանը վերանորոգելու և այն թանգարանի վերածելու:

Այսուհետ տուն-թանգարանում երգչուհու կյանքին ու կենսագործունեությանը ծանոթանալուց բացի, հնարավորություն կընձեռվի լսել նրա ձայնը՝ աուդիո տարբերակավ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica