close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կազմակերպություն, որը պետականություն կերտեց

Թեմա

1 Հունիսի 2019, 22:32
 Կազմակերպություն, որը պետականություն կերտեց

Յուրաքանչյուր տարի Հայոց պետականության վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչվում է «Հանրապետության օր», ինչ-որ բաներ անտեսվում են: Անտեսվում են գաղափարական հիմքերը, արժեքային եւ կազմակերպչական հզոր համակարգը, որոնց բացակայության պարագայում չէր կարող իրականություն դառնալ պետականության ստեղծումը: «Մայիս 28»-ին հիշատակվում են համաժողովրդական ուժերով մղված ճակատամարտերում ձեռք բերված հաղթանակները, մեծարվում են առաջնորդներ, պետական գործիչներ՝ առանց հիշատակելու այդ անհատներին ծնող ու սնող կազմակերպական կառույցն ու անհատական նկարագիր կերտած ուղին:

Հասկանալի է, որ բոլշեւիկյան տիրապետության օրերին հայրենիքում չէր կարող անդրադարձ լինել ՀՅԴ-ի միջոցով սերմանված անկախության գաղափարին. դա հակասում էր Խորհրդային Միության գաղափարախոսությանը, եւ դրա պատճառով Դաշնակցությունը, ըստ բոլշեւիկների, համարվում էր հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին:

Սակայն այսօր, պետականության վերականգնման տոնին անկախության գաղափարը կրող կազմակերպությանը չանդրադառնալը հետին միտում է պարունակում եւ անկեղծության բացակայության վկայություն է:

Անհատների դերակատարությունը երբեք չի կարելի անտեսել գաղափարների նյութականացման գործընթացում: Սակայն, իրական առաջնորդ լինելը չի սահմանափակվում միայն ինչ-որ փուլում, ինչ-որ գործողությամբ, չի սահմանափակվում իշխանությամբ կամ իշխանական ինչ-որ աթոռի տիրանալով: Իշխանությունը շոշափելի երեւույթ է դառնում պաշտոնների միջոցով տրված լծակների օգտագործմամբ: Իսկ այդ լծակների օգտագործման համար անհրաժեշտ է նաեւ հեղինակություն, որը պայմանավորված է վաստակով: Հարցը շատ ավելի բարդ է դառնում, երբ մինչեւ իսկ գոյություն չի ունենում կառավարման համակարգը: Այս պարագայում ոչ միայն անհատը իր պաշտոնով է իմաստավորվում, այլ կառավարման կառույցի ստեղծումը պայմանավորվում է կազմակերպական հիմք ունեցող կառույցի աշխատանքով: Հենց այս բարդ իրավիճակում է, որ ՀՅԴ-ն կարողացել է ստեղծել պետական համակարգ:

Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը չի զբաղեցրել կառավարման համակարգի բարձրագույն պաշտոնը. միաժամանակ նա եղել է առաջնորդ, ժամանակի թելադրանքը նրան պարտավորեցրել է կարգավորել ներքին անկառավարելի քաոսը՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելով: Իսկ այդ քաոսը կարգավորելու հարցում ահռելի դեր է ունեցել Դաշնակցության կուսակցական կառույցը:

Պատմությունն ապացուցել է, որ պատմությունը եղծողների ճամփան կարճ է եւ անկումն անխուսափելի:

«Մայիս 28»-ի խորհրդից շատ դասեր կարելի է քաղել, շատ օրինակներ կարելի է կիրառել մեր պետականության հիմքերում, կարելի է փորձել նմանվել հանրապետություն կերտած անհատներին՝ օրինակելով նրանց անշահախնդրությունն ու անմնացորդ նվիրումը: Սակայն, ամենակարեւորն այդ բախտորոշ օրերի գաղափարական հիմքի եւ արժեքային համակարգի ընկալումն է:

«Ապառաժ»-ի խմբագրական

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica