close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2020
+1°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Իրավունք

31 Մայիսի 2019, 18:18
 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի օժանդակությամբ արդարադատության համակարգում իրականացվող թիրախային և արդյունավետ ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին միտված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։

Մասնավորապես քննարկվել են ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝  արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը միտված ծրագրի իրականացման մեխանիզմներին, գործիքակազմին, դատախազների ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

ՀԲ ներկայացուցիչներն արժևորել են դատաիրավական համակարգի առկա խնդիրների  ախտորոշման և դրա արդյունքների հիման վրա հետագա բարեփոխումների ուղղվածությունը որոշակիացնելու, համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից կարևորվող այդ ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերելու դատախազության շահագրգռությունը։

Նրանք նաև հետաքրքրվել են ազդարարման համակարգի ներդրման գործընթացով, ինչի կապակցությամբ տեղեկացվել է, որ արդեն գործարկվել է ազդարարման էլեկտրոնային հարթակը, որն այդ համակարգի արդյունավետությունն ապահովող հիմնական գործիքն է և որի կիրառման հարցում ՀՀ դատախազությունն ունի առանցքային դերակատարում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica