close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև 1915 թ․ Դիարբեքիրում գործած հայկական դպրոցները

Մշակույթ

1 Հունիսի 2019, 20:30
 Մինչև 1915 թ․ Դիարբեքիրում գործած հայկական դպրոցները

1815 թ․ Դիարբեքիրում ծնված եպիսկոպոս Մկրտիչ Տիգրանյանի՝ 1864 թ․ հրատարակված գրքի համաձայն՝ Դիարբեքիրի կենտրոնում 1800 հայ առաքելական տուն է եղել։Մ. Տիգրանյանը առաջինն է, որ քրդերենով գիրք է գրել. այն քրդախոս հայերի համար էր։ Բացի այդ՝ նա տեղեկացնում է, որ Դիարբեքիրին կից Հեյնի(Հանի) ու Լիջե ավաններում մեկական հայկական դպրոց է բացել։ 1860-ական թթ․ 2 հայկական նախակրթարան է գործել,որոնցում մինչև կեսօր սովորում էին հայերեն և թուրքերեն,կեսօրից մինչև երեկո՝ ժամը 18․00, աշխատանքի հմտություններ և արվեստ, այսինքն՝ կարուձև, կոշկակարություն, փալանագործություն և այլ մասնագիտություններ էին ձեռք բերում։

Ըստ Ստամբուլում լույս տեսնող «Մասիս» թերթի՝ 1885 թ. մի հրատարակության, Հայկական միացյալ ընկերությունը արվարձանում հայկական դպրոցներ բացելու համար շատ ջանք է թափել։ Այդ կազմակերպության անդամ ու աշխատակից Մարկոս Նաթանյանը տեղեկացնում է, որ Դիարբեքիրում գործող հայկական կրթական հաստատությունների վիճակը հեռու է բավարար լինելուց, բազմաթիվ դպրոցներ գոհացուցիչ կրթություն չեն տալիս։ 1880 թ․ Ստամբուլում ստեղծված Միացյալ հայկական ընկերությունը 1895 թ․ սուլթան Աբդուլ Համիդի կողմից փակվում է։

Հայկական գավառներում կրթական անձնակազմի պակասը նկատած Հայոց պատրիարք Բալաթցի Կարապետ Երրորդը(1823-1831) 1824 թ․ հուլիսի 10-ին հայկական վիլայեթներում գտնվող հայ համայնքներին շրջաբերական է ուղարկում ու խորհուրդ տալիս բոլոր վիլայեթներում արհեստակցական միությունների կողմից ֆինանսավորվող դպրոցներ բացել։ Այսպիսով՝ հայկական վիլայեթների ամենահեռավոր անկյուններում անգամ սկսեցին դպրոցներ կառուցվել։

Այդ ժամանակաշրջանում Դիարբեքիրի վիլայեթում բազմաթիվ հայկական դպրոցներ են բացվել։ Դիարբեքիրի ուղղափառ ու բողոքական հայերը երեխաներին ուղարկում էին իրենց համայնքներին պատկանող դպրոցներ, իսկ կաթոլիկ հայերն իրենց երեխաներին հիմնականում ուղարկում էին լատինական դպրոցներ։ Ըստ Վիտալ Քյունեթի, 1901-1902 թթ․Դիարբեքիրում հայերին պատկանող 14 դպրոց կար, ուր սովորում էր 1749 աշակերտ։

1913-1914 թթ․ Դիարբեքիրի սանջակի 122 դպրոցներում սովորոմ էր 9660 աշակերտ։

1870 թ․ սկզբին Դիարբեքիրի կենտրոնում երեք հայկական, մեկ բողոքական, մեկ հունական, մեկ քաղդեական, մեկ ասորական և մեկ հրեական դպրոց կար, 1873 – 1874 թթ․ Սիվերեքում ազգային փոքրամասնություններին պատկանող երեք դպրոց կար, իսկ Հազրոյում՝ մեկ հայկական դպրոց։

1900 թ․ Դիարբեքիրի սանջակում կար երեք միջնակարգ դպրոցի կարգի նախակրթարան, մեկ տարրական դպրոց, քսաներեք նախակրթարան, Մարդինի սանջակում՝ մեկ միջնակարգ դպրոցի կարգի հայկական նախակրթարան և ինը նախակրթարան։

Ըստ Վիտալ Քունեթի՝ 1890-ական թթ․ Դիարբեքիրի վիլայեթում ոչ մուսուլմաններին պատկանող բոլոր դպրոցները նախակրթարանի կարգի էին։ Քաղաքի կենտրոնում գտնվող 18 դպրոցում կար 1146 աշակերտ ու 36 ուսուցիչ։ Վիլայթի տարածքում ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցիների, աշակերտների ու ուսուցիչների բաշխվածությունը հետևյալ տեսքն ուներ․

 

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԱՆՋԱԿ

 

Դպրոցներիթիվը

Աշակերտ

Ուսուցիչ

 

տղա

աղջիկ

տղա

աղջիկ

տղա

աղջիկ

Առաքելականհայեր

94

1

3290

60

96

2

Կաթոլիկհայեր

4

0

160

0

4

0

Բողոքականհայեր

2

1

100

50

6

3

Կաթոլիկքաղդեացիներ

3

1

156

55

3

1

Կաթլիկասորիներ

1

0

60

0

2

0

Հակոբիկասորիներ

2

1

400

31

3

2

Լատինադավաններ

1

1

140

200

2

4

Հրեաներ

0

1

0

70

0

1

Ողղափառհույներ

0

0

0

0

0

0

Ընդամեն

107

6

4306

466

166

13

                 

 

 

ԷՐԳԱՆԻ ՍԱՆՋԱԿ

 

Դպրոցթիվը

Աշակերտ

Ուսուցիչ

 

տղա

աղջիկ

տղա

աղջիկ

տղա

աղջիկ

Առաքելականհայեր

41

0

640

0

41

0

Կաթոլիկհայեր

0

0

0

0

0

0

Բողոքականհայեր

1

1

20

70

2

2

Կաթոլիկքաղդեացիներ

0

0

0

0

0

0

Կաթլիկասորիներ

0

0

0

0

0

0

Հակոբիկասորիներ

1

0

220

0

8

0

Լատինադավաններ

0

0

0

0

0

0

Հրեաներ

0

0

0

0

0

0

Ողղափառհույներ

3

1

90

40

4

2

Ընդամեն

46

2

1030

110

55

4

                 

 

 

ՄԱՐԴԻՆԻ ՍԱՆՋԱԿ

 

Դպրոցթիվը

Աշակերտ

Ուսուցիչ

 

տղա

աղջիկ

Տղա

աղջիկ

տղա

աղջիկ

Առաքելականհայեր

0

0

0

0

0

0

Կաթոլիկհայեր

12

0

510

0

16

0

Բողոքականհայեր

2

1

120

100

4

2

Կաթոլիկքաղդեացիներ

22

0

1100

0

22

0

Կաթլիկասորիներ

1

0

200

0

6

0

Հակոբիկասորիներ

18

0

1080

0

20

0

Լատինադավաններ

1

1

170

210

4

6

Հրեաներ

0

0

0

0

0

0

Ողղափառհույներ

0

0

0

0

0

0

Ընդամեն

56

2

3180

310

72

8

                 

 

Դիարբեքիրի սանջակում կար 113 դպրոց, 4772 աշակերտ և 129 ուսուցիչ, Էրգանիի սանջակում՝ 48 դպրոց, 1140 աշակերտ, 59 ուսուցիչ, Մարդինի սանջակում՝ 58 դպրոց, 3490 աշակերտ և 80 ուսուցիչ։

1901-1905 թթ․ Դիարբեքիրում՝ 9, Սիվերեքում՝ 4, Դերիքում՝ 2, Սիլվանում՝ 5, Լիջեում՝ 3, Մարդինում՝ 7, Նուսայբինում(Մծբին-Ակունք խմբ․)՝ 1, Ջիզրեում՝ 1, Միդյաթում՝ 4, Ավինեում՝ 1, Մարդենում՝ 2, Էրգանիի, Փալուի ու Չերմիքի գավառներում ազգային փոքրամասնություններին պատկանող 3-ական դպրոցներ կային։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Դիարբեքիրում՝ 95, Էրգանիում 41 հայ առաքելական համայնքին պատկանող դպրոցներ են եղել։ 

Դպրոցներին գործունեության արտոնագրի տրամադրումը

Օսմանյան պետությունը ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցներ բացելու համար պայման էր առաջ քաշել՝ արտոնագրի ստացումը, որի կիրառումով ձգտում էր վերոնշյալ դպրոցները վերահսկողության տակ պահել։ Սակայն կարող ենք ասել, որ այդ հարցում մեծ հաջողություն չունեցավ։ 1894 թ․ Օսմանյան կայսրության սահմաններում գործում էր 4572 դպրոց։ Այդ դպրոցներից 4074-ը առանց արտոնագրի էին։ Ներքոնշալ աղյուսակից պարզ է դառնում, որ Արևելյան 6 վիլայեթներումառանց արտոնագրի գործող դպրոցների զգալի մասը (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ․)պատկանում էր ոչ մուսումաններին:

1894 թ․ Արևելյան 6 վիլայեթներում գործած դպրոցները

Սվասին կից Դիվրիղի ավանում Թորոս անունով երգեցողության մի ուսուցիչ երգի տեքստը աշակերտներին բաժանելու համար պատժվել էր(Հ. Նազըմ փաշա, 1994, էջ 40)։ Վանի Բաշքալեում դպրոցի հայ ուսուցիչ Դեբբաղյան Էբքար էֆենդու տանը վնասակար փաստաթղթերի մեջ դպրոցներում սովորեցնելու համար գրված երգեր են գտնվել։ Այդ դեպքից հետո հայկական դպրոցներում երգեցուղության դասերն արգելելու գրություն է ուղարկվել Հաքքարիի սանջակ:

Հայոց Պատրիարքարանի կողմից պատրաստված ու 1894 թ․ Ազգային կրթության նախարարության կողմից հայկական ազգային դպրոցներում դասավանդելու համար նախատեսված 146 գրքերը գրեթե բոլորն էլ հայերեն էին:

Եկեղեցիների բակերում կամ էլ հարևանությամբ կառուցված հայկական դպրոցները հիմնականում մի քանի հարկանի քարե շենքեր էին,որոնք մատուցում էին նաև տարատեսակ այլ ծառայություններ։ Այդ շենքերի մի մասը՝ աղջիկների, մի մասն էլ տղաների համար էր նախատեսված։

Կաթոլիկ ու բողոքական հայերն էլ իրենց դպրոցներն էին բացել։ Դիարբեքիրի Հասըրլը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ դպրոցի տարրական ու միջին դասարաններում միայն ցերեկային կրթություն ստացող աղջիկ աշակերտների թիվը 100 էր։ Տարրական ու միջնակարգ դպրոցներում կրթության ընդհանուր տևողությունը 6 տարի էր։ Դպրոցի ղեկավարները,ուսուցիչները և մյուս աշխատակիցները հայ կաթոլիկ համայնքից էին։

1840 թ․ սկսած Եվրոպայում կրթություն ստացած հայ ուսուցիչները երկիր վերադառնալուց հետո հին կրթական համակարգում մի շարք նորարարություններ են մտցրել։ Նրանք մեծ ներդրում են ունեցել Օսմանյան պետության տարածքում գտնվող դպրոցների արդիականացման գործում։ 1860-ական թթ․ Վանի Վարագավանքում բացել է հայկական գյուղատնտեսական դպրոցը, որը ժամանակի գյուղատնտեսության զարգացման մեջ մեծ նեդրում է ունեցել, բայցի այդ՝ շրջանի աղքատ գյուղացի երեխաներին կրթվելու հնարավորություն է տվել։ Այդ պատճառով պետությունը դպրոցին ֆինանսապես օգնել է:

1886 թ․ հրատարակված մի հրամանագրով տեղեկացվում է, թե համայնքի վերահսկողության տակ գտնվող դպրոցներում ինչին պետք է ուշադրություն դարձնել, և այդ դպրոցների վրա ճնշումները ավելացել են։ Օսմանյան ղեկավարությունը նպատակ էր հետապնդում հայ երեխաներին ուղղորդել դեպի պետական դպրոցներ: Դրա համար Ադանայի, Խարբերդի, Էրզրումի, Վանի ու Դիարբեքիրի միջնակարգ և բարձրագույն դպրոցների ուումնական ծրագրերում հայերենի դաս է ավելացվել (Somel,2007,s.78-92):

Բաբըալիից Դիարբեքիրի վիլայեթի ղեկավարությանն ուղղված 1875 թ․ հունվարի 31-ի գրության մեջ ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցների վերաբերյալ հետևյալ ցուցում է տրվել.առանց Բաբըալիից պաշտոնական արտոնություն ստանալու՝ ոչ մուսուլման ազգերին թույլ չտալ դպրոցներ բացել, իսկ եթե կան առանց արտոնագրի գործող դպրոցներ, այնպես անել, որ ստանան այդ փաստաթուղթը, հետևել դպրոցներում դասավանդվող առարկաներին և արգելել դասավանդել վնասակար առարկաներ։

Այդ հրամանից ելնելով՝ Դիարբեքիրի վիլայեթի կրթության տօրեն Մեհմեդ Ալի Այնին 1893 թ․ սկսեց ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցներին արտոնագիր տրամադրելու աշխատանքները։Նա պատրաստեց արտոնագիր չստացած դպրոցների ցուցակը և 1893 թ․ օգոստոսի 3-ի գրությամբ ներկայացրեց Ազգային կրթության նախարարությանը։ Հայտնի է, որ վերոնշյալ թվականից մինչև 1893 թ․ սեպտեմբերի 25-ը 11 դպրոց ևս արտոնագիր է ստացել։Այդ բոլոր դպրոցները նախակրթարանի ու տարրական դպրոցի կարգի էին, նրանցից 4-ը՝ բողոքական, 1-ը՝ հայկական, 2-ը՝ ասորի կաթոլիկ, 3-ը՝ հայ կաթոլիկ,  1-ը ասորի հնագույն ազգին էին պատկանում։ Դպրոցների մեծ մասը գործունեություն է ծավալել ազգային ու կրոնական ուղղությունների եկեղեցիների ներսում կամ շրջակայքում, դրանց մի մասի հիմնադրման թվականները հասնում են մինչև 1600-ականների վերջերը։ Օրինակ՝ Մարդինում կրթություն ստացած տղաների եռամյա տարրական դպրոցի աշակերտների թիվը 140 էր, բացման տարեթիվը նշվում է 1695-1696 թվականները։

Վիլայեթի սահմաններում մինչև 1893 թ․ հոկտեմբերի 4-ը ոչ մուսուլմաններին պատկանող արտոնագիր ստացած դպրոցների թիվը 30 էր։ Կրթության նախարարության համաձայն՝ դեռևս առանց արտոնագրի մնացած դպրոցների մեծ մասը գավառակներում գտնվող մի շարք անկարևոր տարրական դպրոցներ էին, որոնք ևս ամենակարճ ժամանակում պետք է ստանային այդ արտոնագրերը:

Ըստ Ազգային կրթության տնօրեն Մեհմեդ Ալի բեյի՝ արտոնագիր ստանալու գործընթացի ձգձգման հիմնական պատճառը շրջանների դպրոցների ուսուցիչներին վիլայեթի կենտրոն բերելու դժվարությունն էր։ Եթե տեղական իշխանության կամ կրթության հանձնաժողովները կարողանային պաշտոնական արտոնագիր տալ, առանց արտոնագրի որևէ դպրոց չէր մնա։

Նահանգապետ Սըրրը փաշայի կառավարման տարիներին (1890-1895) Դիարբեքիրի շրջաններում գտվող ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցներից 42-ին՝ արտոնագիր, իսկ 68 ուսուցչի էլ վկայական է տրվել։

Ըստ Վիթալ Քուինթի՝ բարեգործություններով հայտնի Դիարբեքիրի հայկական դպրոցներում կրթությունը համայնքային եկեղեցին է կազմակերպել։Հիմնական կրթություն տվող այդ դպրոցներում կրթության լեզուն թուրքերենն ու հայերենն էին։ Կաթոլիկ հայերը մեծավ մասամբ իրենց երեխաներին լավ կրթություն ապահովող լատինական դպրոցներ էին ուղարկում։Այդ դպրոցներում կրթությունը հայերենով, թուրքերենով, ֆրանսերենով ու անգլերենով էր, դասերը վարում էին ֆրանցիսկյան չորս միանձնուհիներ։ Բողոքական հայկական դպրոցների միջնակարգ հիմնական կրթական ծրագրում կրոնագիտութունը ներառված չէր, իսկ ուսուցիչների մանկավարժական հմտությունները բավարար չէին։ Կրթության լեզուներն էին հայերենը, թուրքերենն ու ֆրանսերենը։

Դիարբեքիրում հրեա աղջիկների կրթությունը ամենատարրականն էր։ Սովորեցնում էին մի փոքր գրել, կարդալ, հաշվել ու կար անել։ Լեզուն էլ օտարաբանություններով խառնված եբրայերենն էր։

Նյու Յորքի «Հերալդ» թերթի Անատոլիայի վիլայեթի թղթակից Վիտմանի՝ 1897թ․ դեկտեմբերի 17-ով թվագրված նամակում ասվում է, որ հայկական դպրոցներում դասավանդման գործընթացն ազատ էր: Նույն տեղում նաև ավելացնում է, որ բողոքական միսիոներները կարողացել են մոտ 27․000 հայերի հավատքը փոխել ու դարձնել բողոքական։

Վիլայեթի տարածքում գտնվող ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցներում ամեն տարի ստուգումներ էին անցկացվում։ Օրինակ՝ հայտնի է, որ 1898 թ․ ստուգումները եղել են տարվա վերջին ամսին՝ փետրվարին, որի մասին հաղորդվել է Ազգային կրթության նախարարությանը։

Օսմանյան կայսրության բոլոր հայկական դպրոցներում գրքերն ու ամսագրերը 1894 թ․սկզբին ընտրել է Պատրիարքարանը, գրաքննչական կառույցը քննել, ապա ընդունել ու հաստատել է դրանք։ Նշված գրքերի ու ամսագրերի անունները տպագիր նոթատետրի տեսքով վիլայեթի կենտրոններին և սանջակների ու ավանների կթական հանձնաժողովներին են ուղարկվել, որից հետո թույլ չէր տրվում օգտվել այլ գրքերից ու ամսագրերից: Դա վերաբերում էր նաև ոչ մուսուլմաններին պատկանող մյուս դպրոցներին։Օրինակ՝ Դիարբեքիրի կրթության տնօրենի՝ 1910 թ․ նոյեմբերի 30-ի պատասխանի մեջ ասվում է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ մուսուլմաններին պատկանող տարրական և միջնակարգ դպրոցներում սոցիալական խավերի միջև սառնություն ու թշնամանք տարածելու, կրոնական և քաղաքակրթական ավանդույթների դեմ մտքերի, սոցիալիզմի, կոմունիզմի ու անարխիայի նման մի շարք քաղաքական տարրերի քարոզին։

Անատոլիայի վիլայեթներում և հատկապես Դիարբեքիրում, Վանում, Բիթլիսում ու Անկարայի վիլայեթին կից Յոզղաթում և շրջակայքում 1880-ական թթ․ շատ հայեր ընդունել են կաթոլիկություն։Այդ պատճառով նշված վիլայեթներում նորից դպրոց կառուցելու համար հայ կաթոլիկ պատրիարքը պահանջում է կաթոլիկ հայ եպիսկոպոսներին պետության կողմից օգնության տրամադրել։ Նրա պահանջը նախարարների խորհրդում քննարկվում է, որից հետո որոշվում է Ստամբուլի հույն պատրիարքության նման հայ կաթոլիկ դպրոցներին օգնություն տրամադրելու նպատակով միանվագ՝ որպես Փադիշահի հատուկ նվեր, գանձարանից 300 լիրա տրամադրել։ Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի վիլայեթներին կից շրջանների ասորիներն ու հայերը սկսում են գաղթել, Պատրիարքության ու տաճարների եկամուտները ամբողջությամբ սպառվում են։ Այդ պատճառով ավելի վաղ կառավարության կողմից տրվող կանխիկ գումարի չափով մի նոր օգնություն են նրանք խնդրել Ասորական պատրիարքության Ստամբուլի լիազորից։ Այդ պահանջը քննարկող նախարարների խորհուրդը նշված կրթական հաստատությունների ու դպրոցների պահանջների բավարարման համար 1919 թ․ փետրվար 10-ին Ներքին գործերի նախարարությունից 2000 լիրա տարամադրելու որոշում է կայացրել:

Որոշ վիլայեթների ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցների եկամուտները չէին համապատասխանում նրանց ծախսերին։ Այդ պատճառով նշված դպրոցների համար այդ ավանների ու գյուղերի՝ արվեստով ու առևտրով զբաղվող որոշ մարդկանց ու համայնքների կողմից Ստամբուլում կազմակերպում էին թատրոն, պարահանդես կամ վիճակախաղ

Արևելյան 6 վիլայեթների ոչ մուսուլմաններին պատկանող միջնակարգ դպրոցներում օսմաներեն դասավանդելու համար ուսուցիչներ են նշանակվում, որոնց աշխատավարձերը պետք է տրվեր յուրաքանչյուր վիլայեթի կրթության բյուջեից, որը Կրթության նախարարության 1896 թ․ մայիսի 16-ի գրությամբ վիլայեթի կրթութան տնօրինությանն է ներկայացվում։Այսպիսով՝ վերոնշյալ դպրոցներում մեկական մուսուլման ուսուցչի նշանակմամբ դպրոցների ստուգումները հեշտանում են։ Այդ հրամանից ելնելով՝ Դիարբեքիրում գտնվող հայկական, քաղդեական ու ասորական դպրոցների հետ միասին Պալուի հայկական դպրոցում ամսական 120 ղուրուշ աշխատավարձով մեկական օսմաներենի ուսուցիչ է նշանակվում։

Ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցների «օսմաներենի ուսուցիչների» աշխատավարձը մինչև 1913 թ․ ֆինանսական տարվա վերջ հասարակական բյուջեից էր տրվում։ Սակայն այդ թվականից սկսած որոշում ընդունվեց այն վճարել վիլայեթի բյուջեից։ Սրա վերաբերյալ 1914 թ. Դիարբեքիրի կրթության տնօրինությունն ու վիլայեթի ավագանին առաջարկել են օսամաներենի ուսուցիչների աշխատավարձերը տալ վիլայեթի տարածքում գտնվող մյուս դպրոցների ուսուցիչների աշխատավարձերից մինչև տարվա վերջ առաջացած խնայողություններից։ Այդ առաջարկը 1914 թ․ հոկտեմբերի 6-ին ընդունվեց, 1914 թ․ ֆինանսական տարում բյուջեի կրթական մասից 24․000 ղուրուշ է վերցվելու «Դպրոցների օսմաներենի ուսուցիչների աշխատավարձը» վերնգարով երկրորդ կետին է կցվել։

Ինչպես նշվեց, Դիարբեքիրի վիլայեթում ազգային փոքրամասնություններին պատկանող բազմաթիվ դպրոցներ են բացվել։ Սակայն բոլոր դպրոցներին վերաբերող մանրամասնությունները հասանելի չէին։Այդ պատճառով էանդրադարձ կատարվել միայն այն դպրոցներին, որոնց մասին առավել շատ տեղեկություն է հայտնի։ Դրանք հետևյալներն են.

Դիարբեքիրի դաշնակցական հայկական դպրոցը

Երկրորդ սահմանադրության հռչակումից հետո թաքուն գործող հայկական կոմիտեները (կուսակցությունները) օրինական դաշտ բերվեցին։ Նրանք իրենց ակումբները բացեցին, դպրոցներ հիմնեցին։ Դիարբեքիրի կենտրոնում գտնվող դաշնակցական դպրոցի բացման տարեթիվը հստակ հայտնի չէ։ Հայտնի է, որ դպրոցը 1912 թ․ ապրիլ ամսից կրթական գործունեություն է ծավալել:Սասունցի ուսուցիչ, գրող, քաղաքական գործիչ Կարո Սասունին այդ դպրոցում ուսուցչություն է արել։

Դիարբեքիրի բողոքական հայկական միջնակարգ դպրոցը

1851 թ․ ամերիկացի Ջորջ Վ․ Դանմորն ու իր ամուսին Սուսան Վ․ Դանմորը միսիոներական գործունեության համար Դիարբեքիր են ուղարկվել։ Ավելի ուշ այդ մարդկանց է միացել Ագուստոս Վոքերըն։ Այդ խմբի միսիոներական գործունեության հետևանքով 1864 թ․ Դիարբեքիրում միսիոներական դպրոցների թիվը 6-ի է հասել, իսկ աշակերտների թիվը՝ 178-ի։ 1853 թ․Դիարբեքիրի հայկական համայնքը հիմնադրվել է Դիարբեքիրի բողոքական հայկական եկեղեցին։ 1859 թ․ վերջին հայերից 61 մարդ բողոքական է դարձել։ Դիարբեքիրից հեռացած Անգլիայի հյուպատոս Վ․Ր․ Հոլմեսի՝Յիղիթ Ահմեթ թաղամասում գտնվող տունը միսիոներները որպես աղոթքի տունև կրթարան օգտագործելու նպատակով 1000 դոլարով գնել են ու դարձրել բողոքական հայկական եկեղեցի։Այդ եկեղեցու մի հատվածն օգտագործվել է որպես բողոքական հայկական դպրոց։ 1893 թ․ մայիսի 1-ին պատասխանատու տնօրեն Մարտիրոս էֆենդու անունով արտոնագիր է տրվել դպրոցին։ Դպրոցների գործունեության ու բացման տարեթվերը տարբեր են։ Հայկական դպրոցների մեծ մասը առանց արտոնագրի է գործել, ինչի պատճառով իրական ու պաշտոնական բացման թվերը(արտոնագիր տրվելու տարեթիվ)միմյանց չեն համապատասխանում։

Դիարբեքիրի բողոքական հայկական միջնակարգ դպրոցի շենքի շրջակայքում գտնվող Շերիֆի մզկիթի 8 խանութները Անգլիայի հյուպատոսի թարգմանիչ Հակոբ Չըրաջըօղլուի կողմից 1856 թ․ քանդվել են ու միացվել դպրոցի շենքին։

1905 թ․ մարտի 19-ին դպրոցն ուներ մուսուլման պատասխանատու տնօրեն ու չորս ուսուցիչ, սակայն դպրոցում կրթություն ստացող մուսուլման երեխաներ չկային։ 1907 թ․ Օսմանյան կայսրությանը ենթակա Դիարբեքիրի բողոքական հայկական եկեղեցու միջնակարգ դպրոցն անցնում է ամերիկյանհովանավորության տակ։

Դիարբեքիրի վիլայեթի տարեգրքի արձանագրություններում տեղ գտած Դիարբեքիրի բողոքական եկեղեցու միջնակարգ դպրոցի ոսուցիչների ու աշակերտների մասին տեղեկությունները հետևյալներն են․

1870 թ․ պաշտոնական ուսուցիչ չի նշանակվել, կա արձանագրություն առ այն, որ եպիսկոպոս Թոմաս էֆենդին 30 աշակերտի ուսուցչություն է արել։

1873 թ․ Մուստաֆա Նաջի էֆենդին տնօրեն է նշանակվել 30 աշակերտ ունեցող դպրոցում։ Տնօրենի օգնական էր Սարգիս էֆենդին, իսկ օսմաներենի ուսուցիչն էր Մկրտիչ էֆենդին։

1877 թ․ դպրոցի տնօրեն է եղել Թոմաս էֆենդին։ 1898 թ․ 75 տղա, 55 աղջիկ աշակերտ կար, 1899 թ․՝ 58 տղա, 23 աղջիկ աշակերտ, 1901 թ․ 65 տղա, 30 աղջիկ է կրթություն ստացել։

Դիարբեքիրի բողոքական հայկական տարրական դպրոցը

Դիարբեքիրի բողոքական հայկական միջնակարգ դպրոցիհասցեում ու եկեղեցու բակի մեկ այլ մասում գործունեություն ծավալած այս դպրոցի բացման վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ այդ դպրոցը ստացել է արտոնագիր։

«Դիարբեքիր» թերթի (1894-1900) էջերից մեկում առկա է տեղեկություն 1899-1900 ուսումնական տարվա ընդհանուր քննությունների ու քննություններից հետո կազմակերպված մրցանակաբաշխության մասին, որում մասնավորապես ասվում է․«Ուշադրություն է դարձվել բողոքական երեխաների ու ուսուցիչների վիճակին ու գործունեության կարևորությանը։ Բացի այդ՝ քննության մտած աշակերտներին Ազգային կրթության կանոնակարգին համապատասխանփաստաթղթեր են տրվել։

Դիարբեքիրի Սուրբ  Կիրակոս հայկական եկեղեցի

Փոքր եկեղեցու միջնակարգ դպրոցը

Այս դպրոցը հայտնի է որպես Փոքր եկեղեցու հայկական դպրոց։ Սուրբ Կիրակոս եկեղեցու արևելյան կողմում գտնվող երկհարկանի մի շենքում է գործել։ Դպրոցի կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ։ Կրթական տարեգրքերում  տեղեկություն կա առ այն, որ1893 թ․ մայիսի 3-ին դպրոցի պատասխանատու տնօրեն Քեշիշ Արթին էֆենդու անունով արտոնագիր է տրվել։ Բացի այդ՝ Դիարբեքիրի վիլայեթի տարեգրքերում կա տեղեկություն նաև այն մասին, որ 1903-1905 թթ․ դպրոցի օսմաներենի ուսուցչը եղել էՄուստաֆա էֆենդին։

Փոքրիկ եկեղեցու միջնակարգ դպրոցում 1898 թ․՝ 265, 1899 թ․՝ 215, 1901 թ․ 245 տղա աշակերտ է կրթություն ստացել։ Դիարբեքիրի ազգային կրթության տնօրեն Հյուսեյին Ջելալ բեյի կողմից Ազգային կրթության տնօրինությանը ուղարկված 1898թ. մարտի 16-ին թվագրված գրությամբ 1897 թ․ փետրվար ամսին դպրոցում արված ստուգման ժամանակ աշակերտների թիվը եղել է 350, նշվում է նաև, որ այդ տարի աշակերտների թիվը հասել է 600-ի, ինչի, սակայն, չէր արտացոլումաշակերտների իրական թիվը։

1915 թ․ հետո թույլ չեն տալիս վերաբացել դպրոցը։ Փրկված փոքրաթիվ հայ բնակչության կողմից այն վերանորոգվել ու օգտագործվել է որպես եկեղեցի։

Սուրբ Սարգիս եկեղեցու հայկական դպրոցները

1894-95 թթ․ սադրանքները չշրջանցեցին  նաև Սուրբ Սարգիս եկեղեցին։ 1895 թ.այն քանդվել է, իսկ շրջակայքի դպրոցները՝ ավերվել։ պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի  1899 թ․ օգոստոսի 2-ին արտոնագիր է տրվել եկեղեցին ու շրջակայքում գտնվող դպորցները վերանորոգելու համար։

Դիարբեքիրի Ալի փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հովանու ներքո գործում էր մեկ նախակրթարան, մեկ տարրական ու մեկ օրիորդաց դպրոց։ Այդ դպրոցների բացման տարեթվերը հայտնի չեն։ Նախակրթարանի համար արտոնագիր է տրվել 1893 թ․ ապրիլի 2-ին, տարրական դպրոցի համար՝ 1893 թ․ հոկտեմբերի 9-ին։Օրիորդաց դպրոցի համար արտոնագիր չի տրվել։ Մյուս հայկական դպրոցների նման Սուրբ Սարգիս եկեղեցու հայկական նախակրթարանում ու տարրական դպրոցներում էլ 1899-1900 թթ․ ուսումնական տարում թուրքերենի քննություն է անցկացվել, որոնց ժամանակ աշակերտներն ու ուսուցիչները հաջողություններ են գրանցել։

Դիարբեքիրի հայկական հատուկ առաջադիմական դպրոցը (Բարձրագույն դպրոց-լիցեյ)

Այս դպրոցը իր գործունեությունը ծավալել է Դիարբեքիրի Շեյհ Մաթար թաղամասի Շեյհ Մաթար փողոցի 26 համարի շենքում։ Այն ուներ բարձրագույն դպրոցի կարգավիճակ,ուսուցումը ցերեկային էր։ Դպրոցում սովորում էին տղա երեխաները, որոնց թիվը 500 էր, կրթության տևողությունը՝ 6 տարի։Քաղաքապետարանի բժշկական հաստատությունից տրված զեկույցի համաձայն՝ դպրոցի շենքը բավականաչափ դիմացկուն էր։

Դպրոցի արտոնագիրը տրվել է Հովհաննես Թերզիյան էֆենդու անունով։ Դպրոցի պատասխանատու տնօրենն էր ուսուցիչ, Բեյրութի ամերիկյան քոլեջի շրջանավարտ, բժիշկ Հովհաննես Թերզիյանը։ Դասընթացի քարտուղար Միհրան Փասթաջիյանը, հաշվապահ Բեդրուս Սերքարյանը, ուսուցիչ Փափազյանը Դիարբեքիրի կրթական բաժնի շրջանավարտ են եղել, մեկ այլ ուսուցիչ՝ Միհրան Բեսթեջիյանը , Հարփութի ամերիկյան քոլեջի շրջանավարտ էր։

Դպրոցը բացվել է 1910 թ․ և ունեցել է առաջին, երկրորդ ու երրորդ դասարաններ։ Առաջին փուլում միայն 3 ուսուցիչ էր դասավանդում։

Ահա դպրոցում դասավանդվող առարկաները որոշները․

Առաջին դասարանում՝ թուրքերենի դաս, թվաբանության դաս, աշխատանքի ուսուցում։

Երկրորդ դասարանում ` գրականության դաս, անգլերենի դաս, թվաբանություն։

Երրորդ դասարանում՝ հաշվապահություն, մեթոդաբանության դասեր, թվաբանություն, ընդհանուր աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, կրոնական դպրոցների պատմություն։

Չորրորդ դասարանում՝ հանրահաշիվ, ընդհանուր պատմություն, բնագիտություն, բուսաբանություն, կրոնական դպրոցների պատմություն։

Հինգերորդ դասարանում՝ օսմանյան գրականություն, երկրաչափություն, սահմանադրականություն, քիմիա, կենդանաբանություն, տրամաբանություն, աստղագիտություն, քրեական օրենսդրություն, դատական ընթացակարգեր։

Վեցերորդ դասարնում՝օսմանյան գրականության նմուշներ, փիլիսոփայության պատմություն, կրոնական դպրոցների պատմություն, հոգեբանություն, երեխայի դաստիարակության ու փիլիսոփայության դաս, երկրաբանություն, քաղաքացիական իրավունք և այլն․․․

Դիարբեքիրի ազգային կրթության տնօրինության՝ 1910 թ․ օգոստոսի 31-ին բարձրագույն ատյան ուղարկված գրության հիման վրա 44հայերեն ու անգլերեն գրքերնու ամսագրերը հանձնաժողովի կողմից 1910 թ․ սեպտեմբերի 5-ի զեկույցով հաստատվել են։ մասնավորապես նշվել է, որ դրանքՕսմանյան պետության քոլեջներում դասավանդվող գրքերին համապատասխան են։

Այդ դպրոցի շենքի վիճակը, ղեկավար ու կրթական կազմը, դասագրքերը, աշակերտների թիվը և այլն հաստատել են Դիարբեքիրի ազգային կրթական տնօրինությունն ու Դիարբեքիրի վիլայեթի ղեկավար խորհրդը։ Դպրոցի արտոնագրի համար դիմում է ներկայացվել Ազգային կրթության նախարարություն։Չնայած այն բանին, որ նախարարության ու այլ շրջանակների միջև դրական նամակագրություն է եղել, մինչև 1911 թ․ հունվարի 8-ը արտոնագիր չի տրամադրվել դպրոցին։ Այդ պատճառով 1911 թ․ օգոսոտի 5-ին Ազգային կրթության նախարարությունը վարչապետարանին ուղղված երկրորդ գրությունն է պատրաստել։ Խնդիրի քննարկունը տեղափոխվել է մեջլիս։Այդտեղ պաշտոնական զեկույց է պատրաստվել։Անհրաժեշտ է եղել 30,5 ղուրուշ, որը վերցվել է դպրոցի ղեկավարից։ Դրա մասին տեղեկացվեել է Ազգային կրթության նախարարությանը։

Հատուկ հայկական կաթոլիկ օրիորդաց դպրոցը

Դպրոցը նախատեսվում էր բացել Դիարբեքիրի Հասըրլը թաղամասում գտնվող 5 համարի խանում։ Այն տարրական ու միջնակարգ դպրոցի կարգի էր, նախատեսված էր հայ կաթոլիկ համայնքի աղջիկ երեխաների համար։ Ցերեկային կրթությունտվող դպրոցի աշակերտների քանակը 100 էր, կրթության տևողությունը՝ 3 տարի տարրական դպրոցում և 3 տարի էլ միջնակարգ դպորցում, ընդամենը՝ 6 տարի։ Սակայն այդ պահին հաստատվել էր միայն 3 դասարանով տարրական դպրոցի գործունեությունը։ Արված հետազոտության արդյունքում նշվել է, որ դպրոցի շենքը սանիտարական չափանիշներին համապատասխան է ու միևնույն ժամանակ բավականին դիմացկուն է։

Հայկական հատուկ կաթոլիկ օրիորդաց դպրոցի ղեկավար ու կրթական կազմը․

Գործադիր տնօրեն՝ Սյուրեմելյա Բաբայան. ծնված 1861 թ․ Ստամբուլում, Ստամբուլի հայ կաթոլիկ կրոնական դպրոցի շրջանավարտ,

Գլխավոր ուսուցչուհի՝ Սյուրմադելեն Սավաջիյան. ծնված 1879 թ․ Ստամբուլում, Ստամբուլի հայ կաթոլիկ դպրոցի շրջանավարտ,

Ոսուցչուհի՝ Քալեմանիթեն Քոյլիյան. ծնված 1882 թ․ Մարզիֆոնում, Ստամբուլի հայ կաթոլիկ հոգևոր դպրոցի շրջանավարտ,

Պատասխանատուն էր Լուսիբե Բաղջըյանը՝ծնված 1890 թ․ Ուրֆայում։

1911 թ․ դպրոցի բացման ժամանակ միայն 3 տարի կրթություն տվող տարրական դպրոցի գործունեության առաջին փուլում մի տնօրեն ու երկու ուսուցչուհի է եղել։ Վերահսկիչից բացի՝ Ոստիկանության տնօրինությանը տեղեկություն է տրվում այն մասին, որ տնօրենն ու երկու ուսուցիչները Ստամբուլից հայ կաթոլիկ եպիսկոպոս Էնթերյասիլ էֆենդու հետ են եկել, նոր են ավարտել ուսումը և որևէ վատ նկարագիր չունեն։

Դպրոցի ղեկավարության կողմից պատրաստված աղյուսակում նշվում են դպրոցում դասավանդվող գրքերի ու բրոշյուրների անունները, դրանց պարունակությունը, նյութերի լեզուն, գրողների ով լինելը, նաև այն, թե դրանքերբ և որտեղ են տպագրվել։

Դպրոցում դասավանդվող գրքերն ու բրոշյուրները հետևյալն էին՝ արաբերենի այբբենարան, կրոնագիտության հիմունքներ, ֆրանսերենի քերականություն, ֆրանսերենի պատկերազարդ ընթերցարան(Առաջին ու երկրորդ մաս), ընթերցարան(առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ մաս), աշխարհագրություն(երկրորդ տարում՝ տարրական) ու օսմաներեն։

Գրաքննիչի կողմից 1910 թ․ նոյեմբերի 28-ով(15 Teşrinisani 1326) թվագրված գրության մեջ ասվում է, որ հայերեն, թուրքերեն ու ֆրանսերեն գրված վերոնշյալ դասագրքերումվտանգավոր ոչինչ չկա։ Դպրոցի շենքի վիճակն ու հիմնադրման պատճառները, ղեկավար ու կրթական կազմը, դասագրքերը, ուսանողների քանակն ու կրթության տևողությունը Դիարբեքիրի կրթության տնօրինությունն ու վիլայեթի ղեկավար խորհուրդը հարմար է գտել, ու դպրոցին գործունեության արտոնագիր տալու համար Կրթության նախարարությանը դիմում է ներկայացվել։ 1911 թ․ մայիսի 11-ին դպրոցի բացման համար տիկին Սուրամաելյային արտոնագիր է տրվում։

Դպրոցը  բացվել է 1911 թ․ հուլիսի 9-ին։

 

Հայկական հատուկ օրիորդաց տարրական դպրոց

Հայկական հատուկօրիորդաց տարրական դպրոցը գործել է Դիարբեքիրի Հասըրլը թաղամասում։ Վիլայեթի ղեկավար խորհրդի 1912 թ․ մայիսի 28-ին որոշումով դպրոցին արտոնագիր է տրվել։ Դպրոցի հիմնադիրը Սարգսի դուստրԱրաքիսն էր, նրա կրտսեր քույր Արուսյանը արտոնագրում ներկայացվել է որպես ուսուցչուհի:

Հայկական տարրական դպրոց

Դիարբեքիրի Միրզա թաղամասում գտնվող տարբեր համայնքերի երեխաների համար Տիգրան Քունդուրաջյան էֆենդու կողմից դպրոց բացելու նպատակով արտոնագրի պահանջ է ներկայացվել,որը Ազգային կրթության նախարարության կողմից 1911 թ․ մայիսի 2-ի գրությամբ Վարչապետարանին է ուղարկել։ Ազգային կրթության նախարարության 1911 թ․ հուլիսի 13-ի երկրորդ գրությամբ այն Պետական խորհրդակցական մարմնին է փոխանցվել, որտեղքննարկվել ու պաշտոնական զեկույցի նախագիծ է պատրաստվել։ 1911 թ․ օգոստոսի 25-ին Ազգային կրթության նախարարությանը տեղեկացվել է, որ գումարը պետք է վերցվի տարրական դպրոցի ղեկավարից և ուղարկվի։

Սիլվանի հայկական բողոքական դպրոցը

Դիարբեքիրին կից Սիլվան ավանում բողոքական հայկական համայնքի համար մի եկեղեցի ու դպրոց կառուցելու թույլտվության մասին իմանում ենք մինչև 1903 թ․ նոյեմբերի 29-ով թվարգրված մի փաստաթղթից։

Պալուի հայկական միջնակարգ դպրոցը

Պալուի հայկական միջնակարգ դպրոցը գտնվում էր ավանի կենտրոնում, բացվել է 1866/67 թթ․։ Հայտնի է, որ այն մինչև 1903 թ․ առանց արտոնագրի է գործել։

Հայտնի է նաև, որ 1892 թ․ նոյեմբերի 19-ին դպրոցում օսմաներենի, արաբերենի ու ֆրանսերենի ուսուցիչ է նշանակվել Մեհմեթ էֆենդին՝ 150 ղուրուշ աշխատավարձով։ 1903-1905 թ․ օսմաներեն դասավանդել է Իսմաիլ Հաքքը էֆենդին։

1898 թ․ դպրոցի տղա աշակերտների թիվը 85 էր, 1899 թ․՝ 63, 1901 թ․ 62։

Չյուգյուշի հայակական դպրոցը

Դիարբեքիրին կից Չյունգյուշ ավանի դպրոցի բացման տարեթիվն ու արտոնագիր ունենալ-չունենալը անհայտ է։Այս դպրոցի հարցը ավելի շատ օրակարգ է բերվել պետության դեմ վնասակար գործողություններով հայտնի լինելու պատճառով։ Օրինակ՝ 1894-95 թթ․ իրադարձություններից հետո դպրոցում կատարված խուզարկության ժամանակ«Իրական» վերնագրով հայերեն մի ամսագիր է գտնվել,որը խռովություն է տարածել:26 էջից բաղկացած այդ ամսագիրը թարգմանվել ու համապատասխան մարմիններին է ներկայացվել զեկույցի տեսքով։

Դպրոցի ուսուցիչներ Խաչատուրի ու Հովհաննեսի տներում կատարված խուզարկության ժամանակ սնդուկներից հայկական «ազգայնականություն» հրահրող գրություն է գտնվել, որը 1899 թ․ հուլիսի 6-ին թարգմանվել է։

Դպրոցում «վնասակար» ամսագրի ու փաստաթղթերի պահպանմանն ու տարածմանը օգնած ուսուցիչներ Խաչատուրն ու Հովհաննեսը, դպրոցի աշակերտներից Մարտիրոսն և22 խանութպան դատարան են կանչվել ու 1899 թ․ սեպտեմբերի 26-ին ձերբակալվել։

Սիվերեքի հայկական բողոքական դպրոցը

 Դիարբեքիրին կից Սիվերեք ավանում գործած հայկական բողոքական դպրոցը, որի բացման տարեթիվը հայտնի չէ, ամերիկյան ղեկավարությանն տակ էր։ Նույնիսկ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերը տալիս էր Այնթափում գտնվող ամերիկացի պատասխանատու տնօրենը։

Մարդինի բողոքական հայկական նախակրթարան

Դիարբեքիրին կից Մարդինի սանջակում գտնվող բողոքական հայկական նախակրթարանը ամերիկյան ղեկավարության տակ էր գտնվում։Այդ դպրոցը   բացվել է 1863/1864 թթ․։ 1893 թ․ օգոստոսի 30-ին դպրոցի պատասխանատու տնօրեն Սերսիսէֆենդու անունով արտոնագիր է տրվել։

Դպրոցի ուսուցիչներից Հոնոշը Դիարբեքիրում տեղի եղած 1894-95 թթ․ իրադարձությունների ժամանակ Հայաստանի անկախության մասին իր սեփական ձեռագրով գրված «դատապարտելի» գրությունը հրատարակում է Նուսայբինում և այնտեղ դիմադրություն սկսելու պատճառ հանդիսանում։Այդ պատճառով իր երկու ընկերների հետ միասին դատապարտվել է ու հինգ տարի ազատազրկման։ «Դատապարտելի» գրության պատճենը 1896 թ․ փետրվարի 5-ին Դիարբեքիրի նահանգապետ Մեհմեթ Էնիս փաշայի կողմից դատարանի գլխավոր քարտուղարին է ներկայացվել։

Մարդինի սանջակի տարածքում բողոքական հայկական դպրոցի ուսուցիչները հայկական բողոքական համայնքից էին։Դպրոցի ղեկավարը ամերիկացի Լաքափլն էր, ով իր ղեկավարության տակ գտնվող բարձրագույն դպրոցի կարգի գիշերօթիկ ու ցերեկային բողոքական հայկական դպրոցի սան էր։

1898 թ․ դպրոցի աշակերտների թիվը 60 աղջիկ է եղել, 1899 թ․ այնտեղ սովորել է 55 տղա, 1901 թ․՝ 50 տղա։

Մարդինի սանջակում գտնվող տղաների ու օրիորդաց ամերիկյան դպրոցներում բազմաթիվ հայ բողոքական աշակերտներ էին սովորում։ Մարդինի տղաների համար գործող ամերիկյան դպրոցում1887-88 թթ․ 48 աշակերտներից 37-ը բողոքական հայեր էին, 1-ը առաքելական հայ էր, 5 աշակերտ կաթոլիկ հայ էր, 5 աշակերտ էլ ասորի էր։

***

Այսպիսով՝ նկատում ենք, որ օսմանյան տիրապետության տակ ապրող հայերը իրենց կրթությունն ու դաստիարակությունը ստանում էին եկեղեցիների միջոցով։19-րդ դարի վերջում քաղաքների կենտրոններում մասնավոր դպրոցներ են բացվում։ Դպրոցներում կրթության լեզուն հայերենն էր, դասավանդվում էին նաև ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, թուրքերեն և քրդերեն լեզուներ։ Դպրոցները պատկանում էին եկեղեցուն, ուստիթույլտվության կամ արտոնագրիան հրաժեշտություն չկար:Միայն 1895 թ․ հետո սուլթան Աբդուլ Համիդը, հայերին վերահսկողության տակ պահելու համար, բոլոր ոչ մուսուլմաններին պատկանող դպրոցներին պարտադրում է արտոնագրեր ստանալ։ Սուլթանը նույն նպատակով ստիպում է դպրոցներում օսմաներենի դասեր ավելացնել։ Հրատարակվում են հայերեն գիրքեր և ամսագրեր։ Դրա նպատակն այն էր, որ դպրոցներում կիրառվեն Օսմանյան պետության ուսումնական ծրագրերը, ոչ թե հայկականը։

Օսմանյան պետությունը չի հաջողել դպրոցներին արտոնագրեր տալու և իր ուսուումնական ծրագրերը պարտադրելու գործում։ Դա երևում է թեկուզ այն բանից, որ Ազգային կրթության տեսուչների կողմից կատարված ստուգումների ժամանակ դպրոցների և աշակերտների իրական թիվերը չեն համապատասխանում պաշտոնականի հետ։ Բացի այդ՝ արտոնագրով ու առանց արտոնագրի դպրոցների թիվն նույնպես վերահսկողության տակ պահելու նախաձեռնությունը հստակ հաջողություն չի գրանցել։

Դիարբեքիրի տարեգրքերից ու մյուս աղբյուրներից պարզվում է, որ մինչև 1914թ․ կանոնավոր կերպով պահպանվել են հայկական դպրոցների արձանագրությունները, իսկ 1915թվից առ այսօր որևէ արձանագրություն չկա, այսինքն՝ 1915 թ․ հետո Դիարբեքիրում որևէ հայկական դպրոց չի գործել։

Կարոտ Սասունյան

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica