close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

21-րդ դար թևակոխած հայն ու Հայաստանը պետք է դասեր առնեն սեփական պատմությունից

Թեմա

30 Մայիսի 2019, 17:05
  21-րդ դար թևակոխած հայն ու Հայաստանը պետք է դասեր առնեն սեփական պատմությունից

Պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

Ահաւասիկ.-

20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարի առաջատար քաղաքական ուժերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնները 1906 թ. դեկտ. 15-ին, նոյն պայքարի միջնաբերդ հանդիսացող Ատրպատականում ստորագրում են մի համաձայնագիր, որով ՀԱՄԵՐԱՇԽ մթնոլորտում աշխատելու կոչով են հանդէս գալիս, որն աւարտւում էր հետեւեալ տողերով.-

«… Թող համերաշխութեան կոչը արձագանգ տայ ամենուրեք, ուր հայ սիրտ կայ՝ հայ ցաւի համար բաբախող եւ իւրաքանչիւրը աշխատի համերաշխութեան հիմքի առաջին քարը դնել… Մենք գնում ենք այդ ճանապարհով… Կեցցէ՛ Հայ Յեղափոխութիւն, կեցցէ՛ համերաշխութիւն»:

…. Գաղափարա-քաղաքական, ռազմավարական, թէ՛ մարտավարական ու ծրագրային դրոյթներով միմեանց հակոտնեայ, մրցակից երկու ազգային կուսակցութիւնները ՅԱՆՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԻ, դեռեւս աւելի քան մէկ դար առաջ, գերադասում են համերաշխ գործակցութիւնը: Իսկ դրա արդիւնքում՝

1- Անառիկ ու պաշտպանւած են մնում Ատրպատականի հայկական գիւղերն ու գաւառները՝ թուրքական ներխուժած բանակի ելուզակների յաճախակի յարձակումներից,

2- Յաղթական ընթացք է ունենում Պարսկաստանի սահմանադրական շարժումը, որին վճռորոշ դեր էր վերապահւած նոյն Ս.Դ.Հ.Կ.-ին ու ՀՅԴ-ին,

3- Զարգանում ու թռիչքային առաջընթաց է ապրում Ատրպատականի կրթա-մշակութային կեանքը՝ «Արամեան» կրթօջախի ծաղկումով, որտեղ էլ մինչ այդ միմեանց ՉՀԱՆԴՈՒՐԺՈՂ Դաշնակցական ու Հնչակեան մտաւորական-ուսուցչական կազմերը համերաշխօրէն գործակցում էին, ի խնդիր հայրենասէր ու զարգացող սերունդների դաստիարակման…

* * *

Սիրելի ընթերցող, այս օրերին, եւ ինչու ոչ անցնող մէկ տարւայ ընթացքում, Հայաստանի Հանրապետութիւնում օրախնդիր ու մշտարծած են եղել համերաշխութիւն, հանդուրժողականութիւն եւ նոյնիմաստ կարգախօսերը, մինչ այն աստիճան, որ անխտիր բոլոր ԶԼՄ-ներում ու յատկապէս հեռուստակայաններում բանավէճերի շարունակական թեմաների են վերածւել…:

Ճիշտ է, նոյն ՀՀ-ում սրանից մէկ տարի առաջ «Թաւշեայ յեղափոխութիւնը» եւ իշխանափոխութիւնը արդարացուցիչ հանգամանք են վերոնշեալ «համերաշխ» ու «հանդուրժողական» հասարակա-քաղաքական մթնոլորտի ձեւաւորման համար: Բայցեւայնպէս՝ այսօր եւեթ, ազգովի ու պետականօրէն առաջնակարգը՝ դա ընդհանուր նպատակի շուրջ (ազգային ու պետական անվտանգութիւն, Արցախեան հիմնահարց եւ սոցիալ-տնտեսական առաջընթաց) համախմբւելն ու իրական համերաշխութեան կեանքի կոչումն է:

Անկեղծ ասած, վերջերս նոյնինքն ՀՀ վարչապետի «Հայոց պատմութիւն» վերընթերցելու մասին յայտարարութիւնը մեծ խրախոյս է կարող լինել՝ պատմութիւնից դասեր առնողների համար...

Եւ եթէ հայ քաղաքական մտքի առաջատարները սրանից դեռ մէկ դար առաջ համերաշխութիւնը կենսագործելու ունակութիւն դրսեւորեցին, այսօր, սակայն, 21-րդ դար թեւակոխած հայն ու Հայաստանը կրկնակիօրէն պարտաւորութիւն ունեն կիրառել ու կենսագործել դա՝ վերարժեւորելով ու դասեր առնելով սեփական պատմութիւնից իսկ…:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ, Թեհրան, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica