close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համահարթեցման մոտեցման հետ կապված որոշակի խնդիրներ ու ռիսկեր կան. Անի Սամսոնյան

Տնտեսական

30 Մայիսի 2019, 15:12
 Համահարթեցման  մոտեցման հետ կապված որոշակի խնդիրներ ու ռիսկեր կան. Անի Սամսոնյան

Մենք հանդիպում ունեցանք ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության հետ ու երկուստեք համաձայնեցինք, որ համահարթեցման մոտեցման հետ կապված այս պահին որոշակի խնդիրներ ու ռիկսեր կան, որոնք պետք է գնահատել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները հանդիպել էին խորհրդարանական խմբակցությունների հետ: ԼՀԿ-ի հետ հանդիպմանը ներկա էր եղել նաև Անի Սամսոնյանը:

«Հարցը հետևյալն է` արդյո՞ք ժամանակն է կիրառել համահարթեցման մոտեցումը: Ընդհանրապես, համահարթ մոտեցումը կիրառվում է այն երկրներում, որտեղ մարդկանց մեկնարկային հնարավորությունները հավասար են, ու այն չի տանելու սոցիալական բևեռացման: Բայց քանի որ Հայաստանում կա սոցիալական բևեռացման ռիսկ ու խնդիր, հարկավոր է հասկանալ` պե՞տք է կիրառել, թե՞ ոչ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե Հարկային օրենսգրքի բարեփոխման մասով առաջարկներ ներկայացրե՞լ են, արդյո՞ք դրանք տեղ են գտել օրենսգրքում, պատգամավորը պատասխանեց` առաջարկությունները ներկայացնելու են նիստում` առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ: «Ոչ միայն համահարթեցմանը, այլ մի շարք այլ մոտեցումների դեմ ենք: Մեր առաջարկությունները, մոտեցումներն ավելի ընդարձակ ու ավելի լայն կներկայացնենք արտահերթ նիստում»,- հավելեց Սամսոնյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica