close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+4°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր հայտնաբերված օձի տեսակը գիտնականներն անվանակոչել են Ուրարտու թագավորության պատվին

Խճանկար

30 Մայիսի 2019, 19:06
 Նոր հայտնաբերված օձի տեսակը գիտնականներն անվանակոչել են Ուրարտու թագավորության պատվին

Գիտնականներն օձի նոր տեսակ են հայտաբերել, որն անվանակոչել են հին հայկական թագավորության՝ Ուրարտուի պատվին. գրում է sciencedaily.com-ը:

Կենդանատեսակի հիմնական բնակության վայրը  Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Իրաքն  են, ինչպես նաև Ռուսաստանի որոշ շրջաններ: Սողունի գիտական անվանումը Elaphe urartica է:

Լրատվամիջոցը հավելում է նաև, որ Ուրարտուի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Հայկական բարձրավանդակում:

Բրատիսլավիայում գտնվող` Կոմենսկու անվան համալսարանի գիտնականներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը մանրամասնել են, որ օձի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում դաշտային պայմաններում,  այն առավել շատ տարածված է աշխարհագրական բարդ տարածքներում:

Հավելվում է նաև, որ նոր օձատեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են ավելի քան 17 տարի:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica