close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կյանք կարող էր արժենալ

Բլոգեր

29 Մայիսի 2019, 10:40
 Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կյանք կարող էր արժենալ

Պատմակագան գիտությունների թեկնածու, ՀՅԴ անդամ Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կյանք կարող էր արժենալ․․․ Դաժան, մղձվանջային տարիներ․․․

1937 թ․ մայիսի 28-ն էր, Հայրենիք վերադարձած և ծանր հուսախաբության գիրկը ընկած Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհ․ Քաջազնունին իջնում է Զանգուի ափը և միայնակ նշում Մայիսի 28-ը։

70-ամյա ալեզարդ ծերունին միայնակ հիշում է իր անցած փոթորկուն, վայրիվերումներով լի ուղին, հիշում Հայոց պետականության համար պայքարի ելած իր ընկերներին, որոնցից ոմանք արդեն չկային, իսկ ոմանց էլ ճակատագիրը նետել էր օտար ափեր, հիշում է Հայաստանի անկախության և ազատության համար հերոսաբար նահատակված իր սիրասուն որդիներին՝ Արամին, Աշոտին ու Ռուբենին, հիշում է բոլորին, հիշում ամեն ինչ և․․․լեռնական այդ ջավախքցին երկար արտասվում է․․․․

․․․․Ուղիղ երկու ամիս անց՝ 1937 թ․ հուլիսի 28-ին ՆԳ ժողկոմ Խ․ Մուղդուսու ստորագրությամբ տրվում է Հ․ Քաջազնունու բնակարանը խուզարկելու և նրան ձերբակալելու վերաբերյալ թիվ 6/41 օրդերը։ Հայկական ՍՍՌ ՆԳԺԿ եռյակը 1937 թ․ դեկտեմբերի 5-ին Հ․ Քաջազնունու՝ որպես ակտիվ դաշնակցականի, նախկին վարչապետի հանդեպ կայացրեց մահապատժի դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավումով։
Սակայն, նրա մոտ տուբերկուլյոզ ախտորոշած բանտային բժշկի եզրակացության հիման վրա գնդակահարությունը հետաձգվեց։

․․․1938 թ․ հունվարի 15-ին Երևանի բանտային հիվանդանոցում մահացավ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին․․․

Փա՛ռք Հայաստանի անկախության համար ընկած երախտավորներին»։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica