close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել 2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառեր

Բլոգեր

28 Մայիսի 2019, 13:49
 Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել  2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառեր

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբարռերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաեւ շատ կրկնվողներ էլ կան։ 
1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեrախոսների համարներ են։ 
2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք
3. Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք- պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։ 
http://bit.ly/2QBsaBz
4. Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։ 
5. եթե արդեն կոտրել են - ֆեյսբոքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել
6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի։»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica