close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն ավելի արդյունավետ կդարձնի բանակցային գործընթացը. Արմեն Ռուստամյան

Արցախ

27 Մայիսի 2019, 15:14
 Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն ավելի արդյունավետ կդարձնի բանակցային գործընթացը. Արմեն Ռուստամյան

Ստեփանակերտում մայիսի 7-ին ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր և ընտրվեց կազմկոմիտե: Այսօր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում գումարվեց կազմկոմիտեի երկրորդ նիստը՝ օրակարգում ունենալով կազմկոմիտեի գործունեության հաստատումը:

«Ֆորումից անմիջապես հետո հռչակագիրը թարգմանվել է ու հրապարակվել ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով: Լայն տարածման նպատակով որոշեցինք այն թարգմանել նաև իսպաներեն: Կազմկոմիտեն կազմված է Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի ներկայացուցիչներից: Այսօրվա նիստի հիմնական օրակարգը կազմկոմիտեի գործունեության հաստատումն է` իրազեկման միջոցով ներկայացնել ֆորումի ընթացքում տեղի ունեցածը և այլն»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում նախատեսում են հավաքներ ու հանդիպումներ ունենալ օտարերկրյա պատգամավորների, կոնգրեսականների, ճանաչված անհատների հետ, ներկայացնել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի գաղափարը` գործընթացին աջակցության ակնկալիքով:

Ռուստամյանն ընդգծեց, որ պատրաստվում են շրջանակային համաձայնագրի տեքստ  մշակել` որպես նախագիծ, իսկ հիմնական նպատակը, որպես գործընթացի շարունակականություն, հաջորդ ֆորումի նախապատրաստումն է լինելու, ինչը ենթադրում է ավելի մեծ կազմ, նոր աջակիցների և տարբեր շրջանակների ընդգրկում:

«Կազմկոմիտեի կազմով նախատեսում ենք հանդիպումներ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարների, ինչպես նաև` մարդու իրավունքների պաշտպանի հետ, որպեսզի շրջանակային համաձայնագրի հետ կապված նախագիծը հնարավորինս անխոցելի լինի: Գործընթացի կարևորությունից ելնելով` հանդիպումներ պետք է ունենանք նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանների հետ` հայտնելու համար մեր գաղափարներն ու մոտեցումները, որոնք պետք է դիտվեն ոչ թե որպես բանակցային գործընթացի խոչընդոտ, այլ այն ավելի արդյունավետ դարձնելու միտում-նպատակ»,- ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica