close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ պետությունից գողացված փողերը «մաքրվում են»

Հասարակություն

27 Մայիսի 2019, 14:10
 Երբ պետությունից գողացված փողերը «մաքրվում են»

Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու ծառայեցվում պետությանը,  պետության քաղաքացիներին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնադրամի համար նշանակություն ունի՞, թե ինչ ծագման գումարներ են փոխանցվում, քանի որ չի բացառվում, որ դրանք պետբյուջեից գողացված միջոցներ են։

«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք, միևնույն է, ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Եթե այդ գումարը որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,– նշեց նա:

Դիտարկմանը, երբ նախկինում Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն էին կատարում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, թե այդպիսով նրանք փորձում են հաճոյանալ իշխանություններին, արտոնություններից օգտվել, իսկ այսօր, երբ նրանք նվիրատվություն են կատարում «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամներին, արդյո՞ք նույն նպատակը չեն հետապնդում, Աննա Հակոբյանը պատասխանեց հորդորով` ազատվել համեմատականներից:

«Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ, ի վերջո, ազատվենք  այդ համեմատականից, նախկինում եղած երևւույթները ներկա իշխանությունների եւ հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք,  ժամանակի անտեղի կորուստ,  ռեսուրսի անիմաստ վատնում։ Չկա այդպիսի բան և չի կարող լինել։ «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը»,- պնդեց նա:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica